ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Արտագաղթի տվյալները մտահոգիչ են

Արտագաղթի տվյալները մտահոգիչ են
18.01.2013 | 12:54

Հայաստանում արտագաղթի տվյալները գնալով ավելի մտահոգիչ են դառնում. 2012թ. Հայաստանից արտագաղթել է 42 հազար 764 մարդ: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հրապարակել է 2012թ. Հայաստանից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունը, ըստ որի՝ ՀՀ-ից մեկնել է 2 մլն 234 հազար 597 մարդ, վերադարձել 2 մլն 191 հազար 833-ը:

Համեմատության համար թերթը նշում է, որ 2011թ. ՀՀ-ից մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է -43.8 հազար մարդ, 2010- ին՝ -46.7 հազար, 2009-ին՝ -25 հազար, իսկ 2008-ին՝-23.1 հազար մարդ: Փաստորեն, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 181 հազար մարդ:

Դիտվել է՝ 2517

Մեկնաբանություններ