Մեկ տարուց ավելի է, ինչ Երևանի Ազատության հրապարակում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները գտնվում են անազատության մեջ: ԵԽԽՎ չափանիշներով նրանք համարվում են քաղբանտարկյալներ:
Համատեղ գործողության շրջանակներում, որին մասնակցել են Եվրոպայի 16 երկրներ և ԱՄՆ-ը, փակվել է ավելի քան 400 կայք, որոնք վաճառում էին արգելված ապրանքներ՝ ներառյալ զենք և թմրամիջոցներ: Կայքերը գործել են Tog ցանցում: Ձերբակալվել է 17 մարդ:
Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի և նրա փոքրաթիվ համախոհների իրականացրած ակցիայից մեկ տարի անց նույն հրապարակում բազմամարդ հանրահավաքներ է հրավիրում ոչիշխանական եռյակը, որի դոմինանտ ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Ի՞նչ արդյունքներ կարող ենք ակնկալել այդ հանրահավաքներից:
Դոնեցկի դպրոցական մարզադաշտում գնդակոծության հետևանքով զոհված անչափահասների մահը վկայում է այն մասին, որ կողմերը խախտում են խաղաղ բնակչության պաշտպանության վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:
Մեկ տարի առաջ` հոկտեմբերի 31-ին, Ազատության հրապարակում, Գայ Ֆոքսի միջազգային օրվան նվիրված «Դիմակների երթը», որը նախաձեռնել էին Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները, նոյեմբերի 5-ին ավարտվեց նրանց ձերբակալությամբ:
Հյուսիսային Նիգերիայում գործող իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման առաջնորդը հայտարարել է, որ ավելի քան 200 առևանգված աղջիկները իսլամացվել են և նրանց ամուսնացրել են:
ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ դիտարկում են Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կազմակերպության հանձնելու հնարավորությունը:
Ինչ է դա նշանակում:
Դա շատ պարզ բան է նշանակում. նման փաստաթուղթ ստորագրելով՝ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչում է այն փաստը, որ իր տարածքում անկարող է անվտանգություն ապահովել և այդ պարտականությունը հանձնում է մասնավոր կազմակերպության...