25.06.2015|
12:20
Հունիսի 23-ին ոստիկանությունը ուժ է գործադրել հիմնականում խաղաղ բողոքի ակցիան ցրելու համար, որ մտահոգությունների առիթ է մարդու իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ, հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը: Իշխանությունները պետք է անհապաղ մանրակրկիտ և անաչառ հետաքննություն անցկացնեն, պարզելու՝ ոստիկանների գործողությունները համաչա՞փ էին, և եթե ոչ՝ պատասխանատվության ենթարկեն պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են անհամաչափ ուժ գործադրելու համար: