-
31.07.2016|
10:12
Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ երբ ցուցարարները փորձել են Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով, նաև լուսաձայնային նռնակներ նետել ոստիկանների ուղղությամբ։
-
-
30.07.2016|
11:02
«Երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով: Ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Վնասվածք ստացած այլ անձանց մասին տեղեկությունները ճշտվում են»:
-
30.07.2016|
11:00
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդումներ է ստացել, որ բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, խոչընդոտվել է նրանց աշխատանքը:
-
30.07.2016|
10:57
Խորենացի փողոցում և Սարի թաղում միջադեպերի հետևանքով, նախնական տվյալներով, շտապօգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։
-
30.07.2016|
10:55
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը դատապարտել է հարձակումները Երևանում երկու շաբաթ առաջ ընդդիմադիր խմբի հետ առնչություն ունեցող զինված անձանց կողմից գրավված Էրեբունու ոստիկանական շենքի մոտակայքում ոստիկանության և հարյուրավոր մարդկանց միջև ուրբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած բախումները լուսաբանող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երեք լրագրողների նկատմամբ՝ ասված է ռադիոկայանի հաղորդագրությունում։
-
29.07.2016|
23:33
«ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
-
29.07.2016|
18:36
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է արել պետության համապատասխան մարմիններին եւ հանրային գործիչներին՝ ակտիվացնեն ջանքերը՝ ուղղված իրավունքների բոլոր տեսակի խախտումների վերացմանն ու դրանց հետագա կանխարգելմանը:
-
29.07.2016|
18:36
Հուլիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն Արամ Մանուկյանին տեսակցելու նպատակով կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, փոխանցում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:
-
29.07.2016|
18:33
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել է, որ իշխանություններն իրենց հետ չեն բանակցում։