-
27.04.2020|
09:33
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետաձգեց խորհրդարանին ու ժողովրդին ուղերձը՝ ասելով, որ այդպես է որոշել «կորոնապսիխոզի, վարակների ու հայտարարված պանդեմիայի պատճառով»: Նա հայտարարեց, որ առաջիկայում բելառուսները նոր Սահմանադրություն կստանան:
-
24.04.2020|
15:28
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Վարչապետ Փաշինյանը Ծիծեռնակաբդերդի բարձունքից հանդես է եկել ուղերձով.
-
24.04.2020|
12:29
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, որ նշվում է ապրիլի 24-ին, Հայաստանում ու բազում երկրներում պատրաստվում էին մասշտաբային միջոցառումներ, բայց մեծ մասը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բեկանվեց կամ կանցկացվի խիստ կարանտինի պայմաններում:
-
24.04.2020|
01:18
83-ամյա Գոհար տատն այս տարի Ծիծեռնակաբերդի բարձունք գնալու հնարավորություն չունի: Տխրել է. հոր, մոր տատերի ու պապերի հիշատակն ինչպե՞ս է հարգելու:
Անմար կրակին մոտենալու ու մտորելու հնարավորություն թեև չունի, բայց մոր պատմած հիշողությունները մինչև այսօր էլ թարմ են մնացել:
-
24.04.2020|
01:09
Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցն է: Ես կրկին ժապավենի նման ետուառաջ եմ պտտում Ամերիկայի Համախարբերդի միության ջանքերով և օժանդակությամբ, Խորհրդային Հայաստանի քարքարոտ մի հողակտորի վրա փյունիկի նման վերածնված խարբերդցիների դեմքերն ու խորհրդավոր հայացքը:
-
24.04.2020|
00:59
1915-ին Թուրքիան հայ ազգին իր բնօրանում՝ արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկելուց հետո օգտագործելով իր բնատուր դիվանագիտական կեղծարարությունը երեսպաշտությունը, աչքակապությունը և իր գենետիկ այլ ստոր հատկանիշները առ այսօր հետևողականորեն զբաղված է ժխտողական քաղաքականությամբ:
-
24.04.2020|
00:38
ՀՀ իշխանությունն ամփոփում է գործունեության երկու տարին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու լայվերով ներկայացրեց հասարակության «Մեծ հիասթափությունների» պատկերը, որ իր գնահատականով, թերևս, մեծ հիացումների պատճառ պիտի լիներ:
-
21.04.2020|
00:36
Ինձ բնավ չի հետաքրքրում՝ ով է մեղավոր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազալու կամ գլուխ քորելու կադրերը հայտնվել են համացանցում: Մտահոգիչ երկու հանգամանք կա. երկու տարվա փորձառություն ունեցող «նորեկները» պաշտոնական արարողակարգին չեն տիրապետում ու, ի վերջո, ինչի մասին էր իբրև թե կորոնավիրուսի մասին այդքան չարչրկված ուղերձը:
-
21.04.2020|
00:09
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ապրիլյան օրերին ակամայից կենտրոնանում ես նաև այդ աներևակայելի ողբերգությանն առնչվող բազմաթիվ իրողությունների վրա, որոնց վիճակվեց ականատես և մասնակից լինել իմ սերնդակիցներից շատերին:
-
18.04.2020|
21:11
Ինչի՞ մասին էր Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը։ Բարձրաստիճան պաշտոնյան հանրությանն ուղերձով է դիմում, երբ կոնկրետ ասելիք կա, եթե, իհարկե, դա Նոր տարի չէ։