-
06.11.2020|
09:53
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ասում է, որ ադրբեջանցիները, իրենց ավագ եղբայրների՝ թուրքերի նման, ինչ-ինչ խորհրդանշանական օրեր են գտնում, ու իրենց սին երազանքները փորձում այդ օրերի հետ կապել:
-
03.11.2020|
13:50
ԱՄՆ-ում այսօր նախագահական ընտրությունների օր է: Հանրապետական կուսակցության թեկնածուն գործող նախագահ Դոնալդ Թրամփն է, Դեմոկրատական կուսակցության թեկնածուն՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
-
03.11.2020|
01:10
Մշակութային հաստատությունները, մշակույթի գործիչները 2020-ի քովիդյան մարտահրավերները հաջողությամբ հաղթահարեցին։ Աստիճանաբար իրենց դռները բացեցին համերգասրահները, թանգարանները, թատրոնները՝ բացօթյա ձևաչափով, կրթական հաստատությունները՝ պարետի սահմանած անվտանգության կանոնները պահպանելով։
-
03.11.2020|
00:30
Մռայլ դեմքերը քաղաքի թանձր տխրությունն օր օրի ավելի են մեծացնում։ Ճակատից եկող տեղեկություններով քնող և արթնացող մի ողջ ժողովուրդ, ի հեճուկս աշխարհի տերերի, ուզում է ընդամենն ապրել։
-
02.11.2020|
14:18
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Սասունցի Դավթի հրապարակում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը:
-
31.10.2020|
20:31
Պատերազմի 35-րդ օրն աջակցության խնդրանքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմեց ՌԴ նախագահին։ ՌԴ արտգործնախարարությունը դրան արձագանքեց և ասաց, որ 1997-ին ստորագրված պայմանագրի համաձայն օգնություն կտրամադրվի, երբ ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք։
-
30.10.2020|
23:28
Էգեյան ծովում երկրաշարժի հետևանքով Թուրքիայում կան ավերածություններ: Առավելապես տուժել է Իզմիրը, որտեղ Բայրաքլի թաղամասում 10 շենք է ավերվել:
-
28.10.2020|
21:31
73 տարեկանում մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:
-
27.10.2020|
21:55
«Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են: Խոնարհումս նրանց վառ հիշատակին»՝ ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
27.10.2020|
13:47
1990-ին գրված այս բանաստեղծությունը, որի հեղինակն այժմ Լիբանանում ՀՀ դեսպան
Վահագն Աթաբեկյանն է, շարունակում է, ցավոք, մնալ արդիական։