Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Կամուրջ նախորդ և ներկա սերունդների միջև

Կամուրջ նախորդ և ներկա սերունդների միջև
10.08.2024 | 22:08

Օգոստոսի 9-ին, երեկոյան, Գլենդելի սրտում` Hollywood Production-ի բացօթյա տաղավարում տեղի ունեցավ գեղանկարչուհի ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆԻ նրբանուրբ, ինքնատիպ նկարների ցուղահանդեսը Margarita Avedissian-ի և Nshan Adjemian-ի նախաձեռնությամբ։ Ամերիկյան մամուլը վաղուց նշում էր նրա արտասովոր ոճի և տեխնիկայի մասին, իսկ Գլենդելում սա գեղանկարչուհու առաջին ցուցահանդեսն էր։

Հանդիսավարը` սիրելի Սեդա Հայիրյանն էր, որը քնարական շունչ հաղորդեց միջավայրին, նկարների արտասովոր գեղեցիկ գույների ազդեցության տակ ներկայացրեց Վահան Տերյանի, Պարույր Սևակի պոեզիայից գեղեցիկ, համահունչ պատառիկներ։

Հոգեբույժ, գրող Վարդգես Դավթյանն իր ելույթում նշեց նկարչուհու վառ կերպարների խորը հոգևոր, բարոյա-հոգեբանական, և նաև

բժշկարար-ապաքինող ազդեցությունների մասին։

Ձեր խոնարհ ծառան, Մարգարիտ Դերանցս, ներկայացրեցի օտարերկրյա հեղինակավոր արվեստաբանների կարծիքները մեր հայրենակցուհու նկարների ոճի, գյուտերի, գույների ճառագող քնքշանքի և հատկապես երիտասարդ սերնդի վրա նրա արվեստի էսթետիկական մեծ ազդեցության մասին` հանդիսանալով կամուրջ նախորդ և ներկա սերունդների միջև։

Երեկոն ոգեշունչ շնորհակալական խոսքով եզրափակեց օրվա հերոսուհին։

Ներկա էին համայնքում հայտնի մտավորականներ, արվեստագետներ, պարզապես արվեստասեր հասարակություն, որը տպավորված էր վեհի և գեղեցիկի հետ անմոռաց հանդիպումով։

Մարգարիտ ԴԵՐԱՆՑ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4278

Մեկնաբանություններ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե