Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Լեմկինի ինստիտուտը պաշտպանում է ցեղասպանության սպառնալիքի առջև կանգնած հայ ժողովրդի խաղաղ բողոքի իրավունքը

Լեմկինի ինստիտուտը պաշտպանում է ցեղասպանության սպառնալիքի առջև կանգնած հայ ժողովրդի խաղաղ բողոքի իրավունքը
05.06.2024 | 10:43

Մոսկվայից հեռանալու հստակ գիծ որդեգրած Նիկոլին աջակցող

Եվրամիությունը հետաքրքրված չէ Երևանի խնդրահարույց փողոցներով

Բրյուսելն ու Վաշինգտոնը երջանիկ են Մոսկվայից շրջադարձ կատարած Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ և աջակցում են նրանց: Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի կոչն ուղղված է Հայաստանի կառավարությանը, Հայաստանի ինքնիշխանության կորստի վտանգի վերաբերյալ զգուշացումը՝ բոլորիս:
Ամերիկյան հանրահայտ ABC հեռուստաալիքը երեկ իր կայքում անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ ռուսական
ԶԼՄ- ների որոշ հրապարակումների: ABC- ը, մասնավորապես, հղում կատարելով ռուսական NTV հեռուստաալիքին, «Ռուսական ՄԱՄՈՒԼ. ԵՄ- ն, որն աջակցում է Փաշինյանին, հետաքրքրված չէ Երևանի խնդրահարույց փողոցներով» վերտառության ներքո հակիրճ ներկայացրել է վերջինիս թողարկումներից մեկի բովանդակությունը.
«Հայաստանը վերջերս Մոսկվայից հեռանալու հստակ գիծ է որդեգրել և հայտարարել ԵՄ- ին միանալու իր ցանկության մասին, ասվում է NTV հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվել է, Բրյուսելն ակնհայտորեն աջակցում է Հայաստանի որդեգրած եվրոպական գծին։ Այս պահին Երևանի փողոցները ևս անհանգիստ են։ Սակայն ԵՄ-ին դա չի անհանգստացնում, ի տարբերություն Վրաստանի անկարգությունների։
«Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ բողոքի ցույցերի առաջնորդը, ցանկացած իրավիճակում իրեն պահում է ինչպես ռոք- աստղը։ Նա արդեն ունի ֆիրմային գույն. կապույտ ծխագլանակներ են բաց թողնվում նրա հանրահավաքների ժամանակ»,- ասվում է հաղորդման մեջ։
Նշվել է, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը երջանիկ են Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ և լուռ աջակցում են նրանց, քանի որ Փաշինյանը Մոսկվայից անհրաժեշտ շրջադարձ կատարեց…»:
««Նեզավիսիմայա գազետա»- ն գրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել Բաքվում Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 2024 թվականի. N. համաժողովի (COP29) շրջանակներում: Կողմերին դեռ անհրաժեշտ է պայմանավորվել մի քանի կետերի շուրջ։ Սակայն չի կարելի բացառել, որ փաստաթուղթը գրեթե պատրաստ է։ Այնուհանդերձ, լրատվական գործակալության հետ հարցազրույցում փորձագետները մոտ ապագայում խաղաղության հեռանկարների վերաբերյալ զգուշավոր են եղել»:
ABC- ին երեկ իր կայքում ներկայացրել է նաև Հայաստանի իշխանություններին ուղղված Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի կոչը:
«Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի բոլոր մյուս կառավարություններին զսպվածություն ցուցաբերել և հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը,- գրված է «Լեմկինի ինստիտուտը Հայաստանի իշխանություններին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել» վերտառության ներքո հրապարակման մեջ:- Այս մասին Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը նշել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և քաղաքացիական անհնազանդության միջոցառումների ժամանակ ձերբակալությունների բազմաթիվ դեպքերի վերաբերյալ հայտարարության մեջ:
«Մինչ Հայաստանի կառավարությունը հաստատում է, որ որոշում է կայացրել Հայաստանի տարածքը զիջել հանուն խաղաղության, Լեմկինի ինստիտուտը ճանաչում է այն սայթաքուն ուղին և վտանգները, որոնք այդ իրադարձությունները
կարող են ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար, հատկապես 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի գրավման և դրան հաջորդած Արցախի ողջ բնակչության՝ 100 000- ից
120 000 հայերի բռնի տեղահանման լույսի ներքո»,- նշված է հայտարարության մեջ»:
Հավելենք, որ ցեղասպանության կանխարգելման հիշյալ ինստիտուտի հայտարարության մեջ նշված է նաև. «Լեմկինի ինստիտուտը պաշտպանում է ցեղասպանության սպառնալիքի առջև կանգնած հայ ժողովրդի խաղաղ բողոքի և այլ քաղաքականություն պաշտպանելու իրավունքը»։

Արթուր ՀոՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7412

Մեկնաբանություններ