Ամենահաճախ հնչող հարցը հետևյալն է. ինչո՞ւ պետք է Նիկոլը հեռանա հենց հիմա: Հատկապես, որ Արցախի կապիտուլյացիայի հայտարարությունից բխող խաղաղարար մեխանիզմների կիրարկմանը մնացել է 12 ժամ, վերջանում է 00:00-ին:
Ի՞նչ կարող են անել նոր բանակցողները։
Պատասխանը շատ հստակ է, բայց մինչև այդ ցանկանում եմ հիմնավորել, որ այս դավաճանի ստորագրած փաստաթուղթը ծրագրված օպերացիա էր, որի սկիզբը դրվեց 2.5 տարի առաջ։
Այդ ծրագրի համար Նիկոլին պետք էր.
-Իշխանություն՝ Հայաստանում:
-Խամաճիկային իշխանություն՝ Արցախում:
-Գրպանային Ազգային ժողով:
-Հնազանդ Սահմանադրական դատարան:
-Եվ վերջում էլ մի մարդ, որն ամեն ինչ կստորագրի։ Դա էլ անիմաստ նախագահն է։
Նիկոլը գրեթե առանց դիմադրության հավաքեց այդ ծրագրի իրականացմանն անհրաժեշտ գործիքները։ ՍԴ-ն իհարկե դիմադրեց որքան կարողացավ, բայց ի վերջո Նիկոլը դա էլ վերցրեց։
ՍԴ-ն «սեփականաշնորհելուց» ուղիղ 10 օր անց՝ սեպտեմբերի 25-ին նա տապալեց բանակցությունները հայտարարելով, թե «իշխանությունը հորից ժառանգած» Ալիևի հետ բանակցելն իմաստ չունի, քանի որ նա չի վայելում «Ադրբեջանի ժողովրդի մանդատը»: Նիկոլը երկիրը ներքաշեց պատերազմի մեջ և համաձայնեց կապիտուլյացիայի՝ մերժելով նախքան այդ Ռուսաստանի կողմից արված բոլոր հայամետ միջնորդությունները:
Իսկ մինչև այդ ժողովրդին պետք էր մոլորեցնել, թե մտածում է բանակի մասին։ Եվ սկսեց ռազմական ուժի և հայրենասիրական «դուխի» բուտաֆորիայի ստեղծումը.
1. Ժողովրդին մանիպուլացնելով և պսևդո-հայրենասիրական հանդիսավորությամբ Աշոտիկին ուղարկեց բանակ և հետ բերեց ճիշտ ժամանակին:
2. Գնեց հակաօդային պաշտպանության բարոյապես հնացած համակարգ՝ փող աշխատելով օֆշորային գործարքից և անպաշտպան թողնելով Արցախի ու Հայաստանի երկինքը:
3. Թանկ գնով ու մեծ աղմուկով գնեց ՍՈւ-30-եր՝ առանց մարտագլխիկի, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում նույնիսկ մեկ օր, նույնիսկ մեկ ժամ օդ չբարձրացան:
4. Ընդգծված ոչինչ չարեց, երբ ակնհայտ էր, որ Ադրբեջանը, թուրքական և այլ երկրների արտադրության ԱԹՍ-ներ ներգրավելով, հաշված ամիսների ընթացքում ռազմական բալանս է խախտում:
5. Հետևողականորեն քանդեց բանակի մատակարարման ամբողջ համակարգը՝ զենքի և զինամթերքի ռուսական անվճար մատակարարումից մինչև սննդի՝ էլեմենտար հարցեր:
6. Սկսեց բանակի սննդի մատակարարման «կլուբնիկ» օպերացիան, որը հանգեցրեց նրան, որ պատերազմը սկսելուց օրեր անց մասնավորները օբյեկտիվորեն չկարողացան ապահովել կռվող զորքի սնունդը։
7. Սորոսականների լոբբինգով ԱԱԾ տնօրեն նշանակված Արգիշտի Քյարամյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար, հայտնի հակառուս Արմեն Գրիգորյանի նշանակումների պատճառով՝ երկիրը զրկեց գործընկերների կողմից փոխանցվող հետախուզական և հակահետախուզական տվյալներից, թեև փաստերով Նիկոլին տեղակացրել էին այդ երկուսի՝ օտարերկրյա գործակալ լինելու մասին։
8. Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար և արտգործնախարար նշանակեց մարդկանց, որոնք երկուսն էլ «պերսոնա նոն գրատա» էին ՌԴ-ում և նրանց մուտքը Ռուսաստան պաշտոնապես փակ է առաջիկա տարիներին: Նախքան նրանց նշանակումը, այդ մասին պաշտոնապես տեղեկացվել էր ՀՀ իշխանությանը: Նրանք միևնույն է նշանակվեցին։
9. «Լավ հաշվարկված» օպերացիայի շնորհիվ՝ վատթարացան Իրանի հետ հարաբերությունները, որի արդյունքում վերջին 30 տարում քաղաքականապես հայամետ Թեհրանը պատերազմի օրերին միառժամանակ փակեց իր օդային տարածքը Հայաստան մատակարարվող օդանավերի համար և դրսևորեց ընդգծված պրոադրբեջանական կեցվածք։
10. Վերջնականապես ու հիմնավոր փչացրեց հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Դրա պատճառը Յուրի Խաչատուրովի կալանքն էր, որը Նիկոլի համար դարձել էր սկզբունքի հարց: Արդյունքում՝ Խաչատուրովն այդպես էլ չկալանավորվեց, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ում անհուսալի գործընկերոջ համբավ ձեռք բերեց:
Այս ցանկը չափազանց երկար է։ Ու քանի որ Արցախի հանձնումը մեծ ու ծանր օպերացիա էր, ապա Նիկոլը նաև պետք է հոգար հանրային տրամադրությունների մասին։ Այդ նպատակով.
-Դիվական օրենքներ ընդունեց ու լռեցրեց ազատ խոսքը։
-Աննայի հետ կառուցեց ստի վրա հիմնված ռազմական պրոպագանդայի համակարգ՝ բաղկացած ամենահավատարիմներից:
-Ստեղծեց հայկական ֆեյք օգտատերերի 20.000-անոց այնպիսի «բանակ», որ ցանկացած իրականություն կարող էին խեղել, ցանկացածին կարող էին լռեցնել։
Ահա և վերջ։ Նիկոլը պատրաստ էր։ Առավել ևս, որ կար մի շատ կարևոր, Նիկոլին խրախուսող հանգամանք. նա ինչ էլ աներ՝ միջազգային հանրությունն ու դեսպանատները լուռ էին։ Դատարանի մուտքեր էր փակում, մամուլին ճնշում, մարդկանց անմեղության կանխավարկածը խախտում, կալանավորում՝ առանց հիմքի, ՍԴ-ն գրավում։ Նիկոլն ինչ ուզում, անում էր՝ միջազգային ու ներքին հանրության ծափողջյունների ներքո։
Միջազգային հանրությունը լռում է, որովհետև Նիկոլից ավելի հարմար ղեկավար չի եղել՝ կառավարելի, վախկոտ և պաշտոնամոլ։
Ռուսաստանին հաճոյանալու համար հայկական զորքը ուղարկեց Սիրիա՝ խախտելով հավասարակշռությունների մի շատ նուրբ համակարգ՝ հարվածի տակ դնելով քրիստոնյա և հայ համայքները Սիրիայում՝ թիրախ դարձնելով Հայաստանն ու Արցախը։
Սորոսի հանդեպ պարտքի զգացումից ելնելով՝ առանցքային աթոռները զիջեց գործակալական ցանցին՝ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա դրանից վախեցած՝ լիզում էր «ռուսի սապոգը»՝ կատաղացնելով Արևմուտքին։ Դրանից էլ սարսափած՝ Արևմուտքին խոսք էր տալիս, որ կպայմանավորվի Արցախի շուրջ։
Արդյոք այս ամենն արեց հատո՞ւկ։ Չգիտեմ, բայց իրագործեց հետևողականորեն։ Իսկ հիմա միջազգային հանրությունը դեռ լռում է։ Լռում է, որովհետև Նիկոլը պարտավորություն է ստանձնել այս հայտարարությունը փաստաթուղթ դարձնել, որը դեռ պետք է վավերացվի սեփականաշնորհված ՍԴ-ի և լեգիտիմացնի հնազանդ ԱԺ-ի կոցմից:
Հիմա ինչ վերաբերում է, թե ինչու պետք է Նիկոլը հեռանա հենց հիմա։ Մի պարզ պատճառով։ Նիկոլը պետք է հեռանա, քանի դեռ չի ավարտել իր ծրագիրը։
Նա հիմա հանձնում է Արցախը, հետո՝ Մեղրիով, հանձնելու է Սյունիքը։ Իսկ դա նշանակում է՝ Հայաստանը։ Նիկոլը պիտի հեռանա, որ կապիտուլյացիոն փաստաթուղթը նույնությամբ չդառնա միջպետական պայմանագիր։ Նիկոլը պիտի հեռանա, որովհետև նա ի վիճակի չէ որևէ կետի համար պայքար մղել, սահմանները հետ բրդել, ապահովել արցախցիների, սյունեցիների և հայ ժողովրդի հետագա անվտանգությունը։
Նիկոլը պետք է հեռանա, որովհետև առաջիկայում սպասվող միջպետական փաստաթուղթը կարող է դառնալ մեր հայրենիքի կորստի վերջին մեխը։ Պատերազմից հետո ավելի ճակատագրական են այս բանակցությունները։ Նա տալու է ամեն ինչ։ Զիջելու է՝ ինչ ուզեն։
Ու հիմա հասկացել է, որ իրեն խանգարում են ու ռեպրեսիականներով ձերբակալում է բոլորին՝ արցախյան հերոսամարտի գեներալներին, ազամարտիկներին, ընդդիմադիր գործիչներին, խուզարկում տներ, ներկայացնում այլանդակ ու հնարովի մեղադրանքներ։ Ու դա անում է Արցախը հանձնելուց հետո։ Ու դա հասարակության լռության ներքո, որովհետև Հայաստանում վախենում են, որ եթե Նիկոլը գնա, հները կվերադառնան։
Ու հիմա կանգնել ենք մի սյուրռեալիստական փաստի առաջ. անցյալի վախերն ավելի զորեղ են քան Արցախի ներկա և Հայաստանի ապագա ոչնչացումը, ինչը, ցավոք, կարճ ժամանակի հարց է։
Մարդիկ տեսնում են, որ Նիկոլը դավաճան է, վախկոտ ու հանձնվող։
Մարդիկ տեսնում են, որ այդպես էլ շարունակելու է։ Ու արդեն հասկացել են, որ Նիկոլը կործանել է Արցախը և կործանում է Հայաստանը։ Վախենալով անցյալի ուրվականներից կամ իրենց սխալ ընտրությունից՝ ոմանք ամաչում են խոսել։ Ու լռում են։ Մինչդեռ պատերազմն այն նոր ջրբաժանն է, որտեղ եթե Նիկոլի հետ ես՝ դավաճան ես։ Սա է իրականությունը:
Ավելին, հիմա պատվերով կամ նույն վախերի պատճառով հնչում են կոչեր, թե «Ինչ եղել է, եղել է», «Նիկոլին հիմա փոխել պետք չի», «Ավելի լավ է Նիկոլը, քան հները»։
Նախ պատասխանում եմ. ավելի վատ, քան Նիկոլը, անհնար է։ Ով լինի, ավելի լավ կլինի։ Իսկ եթե վատը լինի, փոխե՜ք:
Զգուշացնում եմ. Նիկոլը գնալու է մինչև վերջ։ Գնալու է Ձե՛ր ու միջազգային հանրության լռության ներքո։
Հանձնել է Արցախը։ Ու կանգ չի առնում։ Հանձնելու է Սյունիքը։ Իսկ Ձե՞զ։ Էլի եք լռելո՞ւ։ Նիկոլին դեռ պահելո՞ւ եք Ձեր վախերի պատճառով։ Հետո չասեք, որ չէիք սպասում։ Արդեն գիտեք նա ինչի է ընդունակ։
Հողերի հանձնմանը մնացին հաշված ժամեր: