ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Վարուժան Բաբաջանյան․ Իսկ այս դեպքում ինչ որ մեկը այնտեղ թուղթ է մրոտում և զեկուցում՝ գործ ենք անԸմ, շեֆ...

Վարուժան Բաբաջանյան․ Իսկ այս դեպքում ինչ որ մեկը այնտեղ թուղթ է մրոտում և զեկուցում՝ գործ ենք անԸմ, շեֆ...
26.06.2020 | 12:06

Երեկ տեղեկացա, որ ՏՄՊՊՀ-ն հարցաշար է ուղարկել լրատվամիջոցներին, թե ինչքա՞ն գովազդ ունեն, ովքե՞ր են գովազդատուները և այլն...
Այդ ահասարսուռ հանձնաժողովում ախր մեկը չկա՞ր նման գրությունից առաջ բացատրեր, որ լրատվամիջոցները սովորական տնտեսվարող սուբյեկտներ են, գովազդային ծառայություն մատուցելու ծավալի չափով յուրաքանչյուր ամսվա վերջում ներկայացնում են հաշիվ ապրանքագիր, գումարը ստանում են բանկային փոխանցման եղանակով և հարկվում են այդ թվերի համադրումով...


Ընդ որում՝ այդ նույն ապրանքագրերում հստակ երևում են թե գովազդատուները, թե ծավալները...
Կարող եք հանգիստ վերցնել բոլորի թվերը, համադրել մուտքերն ու ելքերը, և անբարեխիղճ մրցակցություն հայտնաբերելու դեպքում դիմել լրատվամիջոցներին և պարզաբանումներ ստանալ...
Իսկ այս դեպքում ինչ որ մեկը այնտեղ թուղթ է մրոտում և զեկուցում՝ գործ ենք անԸմ, շեֆ...

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ