09.10.2020|
00:58
2018-19-ից հենց Վրաստանում, չխոսելով նրա աշխարհագրական հարևանների մասին, տագնապով խոսում են, որ թուրքերն արդեն սկսել են վրացական տարածքների օկուպացիան։ Նշենք միայն 2018-20 թթ. մի քանի վերլուծական նյութերի վերնագրերը. 1) «Աջարիա. թուրքական օկուպացիա, որը ոչ ոք չի նկատել», 2) «Թբիլիսիում հայտարարել են, որ Թուրքիան Վրաստանից արդեն փաստացի «պոկել» է Աջարիան, 3) «Ինչի՞ է հանգեցնում Թուրքիայի կողմից վրացական Աջարիայի խաղաղ օկուպացիան» և այլն։