Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ամոթ էր ու ծիծաղելի

Ամոթ էր ու ծիծաղելի
28.07.2024 | 06:54

Լուսավորյալ արևմտյան աշխարհի վրա առաջին դառն ապշանքս քովիդի տարիներին եղավ. այսինքն, եթե այնպես է ստացվել, որ ես արդեն պատվաստվել եմ ռուսական կամ չինական դեղով, բայց դու վտանգում ես իմ առողջությունը, անգամ կյանքը և պահանջում քո երկրներ գալու համար քո արտադրած դեղով պատվաստվել:

ՈՒ դու թքած ունես, թե այդ դեպքում ինչ կլինի իմ օրգանիզմին...

Հիմա էլ էս օլիմպիադան (կրթամշակութային տեռորը, օրինակ, Չեխովի, Չայկովսկու դեմ ոնց որ թե անցավ). սպորտում ամենաուժեղ երկրներից մեկին չեն թողել իր դրոշն անգամ երևացնել բացմանը...

Գիտե՞ք ինչ հիշեցի: Մեր դասարանի Արթուրը, որը լավ էլ սովորում էր ու լիքը գիտելիք ուներ, շատ չար էր իրեն պահում դպրոցում. ապակի, նստարան էր կոտրում, կռիվներ սարքում...

Մի ուսուցիչ ճիշտ էլ բնորոշել էր՝ էդ տղայի էներգիան շատ է, պետք է ճիշտ ծախսելու ձև մտածել: Սպորտն էլ չէր պարպում Արթուրի էդ էներգիան:

Ես էլ եմ շատ ընկել իր դռբի տակ ու հատկապես կծու հեգնանքին արժանացել:

ՈՒ մի օր, երբ վեճուկռվում Արթուրը դասղեկին նեղացրեց, դասղեկը որոշեց, որ նրան պատժելու ճիշտ ձևը ամբողջ դասարանով հետը չխոսելն է...

Նման հալածանքի արդյունքը եղավ այն, որ Արթուրը տեղափոխվեց ուրիշ դպրոց, ավարտեց նաև բուհը, շարունակեց սպորտով զբաղվել, իր կյանքն առանց մեր դաստիարակչական տրյուկների էլ կառուցեց:

ՈՒ ի՞նչ, պատժեցի՞նք:

Ամոթ էր ու ծիծաղելի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3619

Մեկնաբանություններ