Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Էրդողանի նախապայմանը Հայաստանին` բացել «Զանգեզուրի միջանցքը»

Էրդողանի նախապայմանը Հայաստանին` բացել «Զանգեզուրի միջանցքը»
14.07.2024 | 16:26

Ինչպես և սպասվում էր, Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» կոչվածը ստորագրելու համար ոչ միայն Բաքուն է նախապայմաններ դնում, օրինակ, փոխել ՀՀ Սահմանադրությունը, այլև Թուրքիան:

Էրդողանը որպես նախապայման պահանջում է Երևանից բացել Հայաստանի կողմից չվերահսկվող «Զանգեզուրի միջանցքը», որը նրա նեոպանթուրանական և նեոպանօսմանական ծրագրի կարևոր մասն է:

Հիշեք` Նիկոլ Անհողը պատերազմի շանտաժով նվիրելու է «Զանգեզուրի միջանցքը» Էրդողանին, իսկ ժեխափթիր մասսան ցնծալու է, որ «xeros niGOL@» փրկեց մեզ պատերազմից:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3768

Մեկնաբանություններ