Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Շատ քիչ մասն է գիտակցում այն ամբողջ լրջությունը, որը կա

Շատ քիչ մասն է գիտակցում այն ամբողջ լրջությունը, որը կա
09.06.2024 | 10:12

Մեր ամենամեծ թշնամին թմբիրն է։ Այն թուրքից էլ վտանգավոր է: Ցավոք, պետք է ասեմ, որ մեծ տոկոս են կազմում այն մարդիկ, ովքեր չտեսնելու են տալիս մարտահրավերները, ավելին, կարծում են, թե սա գլոբալ խաղի մի մասն է, ու ո՛չ մեր պետությունն է վտանգված, ո՛չ էլ՝ մեր ազգի գոյությունը: Եթե այդպես մտածեր նաև Նժդեհը, ապա այսօրվա Հայաստանը չէր լինի այնպիսին, ինչպիսին կա կամ ընդհանրապես չէր լինի: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա խորը թմբիրի մեջ են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, թե՛ պաշտոն ունեցողը, թե՛ չունեցողը։ Շատ քիչ մասն է գիտակցում այն ամբողջ լրջությունը, որը կա և իր դերակատարությունը այդ լրջության մեջ։ Իսկ յուրաքանչյուրի դերակատարությունը շատ մեծ է, շատ կարևոր է, ամեն մեկն էլ պիտի մտածի, որ ինքը մի Նժդեհ է, որը կարող է խառնել գլոբալ հաշիվները: Այդ հաշիվները խառնելու համար պարտադիր չէ ունենալ մեծ շերեփ, գդալներով էլ դա կստացվի:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ