ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սառույցը կոտրվել է

Սառույցը կոտրվել է
27.05.2024 | 15:56

Բերետավոր ոստիկանների փութաջան ցնցումներն ավելի շատ վայրի մարդաորս են հիշեցնում, քան իրավապահ գործողություն։

Ժամանակն է, որ ռեժիմի կողմնակիցները աչքերը լայն բացեն ու տեսնեն, որ իրենց պարագլխի տակ ոչ մի այսբերգ էլ չկար։ Իսկ փշրված բարակ սառույցի մանր սառցաբեկորները անկանոն լողում են մարդկային հեղեղի ալեկոծ մակերեսին ու արագ հալվում են ոտքի կանգնած ժողովրդի շնչի ու գարնանային արևի ջերմությունից։

Կառուցողական կերտվածք ունեցող մոլորյալները պետք է ժամ առաջ ձեռնամուխ լինեն երկրի համար կուռ վահան կոփելու գործին։

Իսկ մյուսները, ովքեր անպիտան են, թող տազ անեն. Հակառակ դեպքում արժանանալու են առնետավազքի մասնակիցների նվաստ կոչմանը։

Ապուշ լինելը ժամանակավոր է։ Բայց հիմարությունը՝ ցմահ։

Ժամ առաջ լրացրե՛ք Ազգային Զարթոնքի շարքերը։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ