Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

«Աթոռի համար չարժե կռիվ տալ, աթոռը դնելու տեղ պիտի ունենա»

«Աթոռի համար չարժե կռիվ տալ, աթոռը դնելու տեղ պիտի ունենա»
07.05.2024 | 15:38

Ազգային զարթոնքը իր «յոթերորդ ալիքի» վրա է: Փոթորկից հետո կերևան խութերն ու հետևանքները, երբ խաղաղվի ծովը, և մեր երկիր-նավը դուրս գա մեծ ճամփորդության։ Ցավոք, երբ Փաշինյանը գնա, նավապետի խնդիրը էլի կմնա օդում, որպես կռվախնձոր, որը առավել դժվար փուլ կոտնակոխի, երբ չկա առաջնորդի անգամ տեսլականը։ Համահարթեցումը մեզ մատուցվեց հեշտորեն, միանձնյա իշխանությունը դարձավ ձեռագիր, քաղաքական ամլության մեջ արմատախիլ արվեց յուրաքանչյուր խոստումնալից վերձիգություն ու հույսի ապավեն։

Հետայսու, խելամտորեն պիտի կարողանանք դուրս գալ բաց ծով, եթե հաղթահարելի լինի իշխանատենչության էգոն, և ընտրվի վստահելի առաջնորդ։

Այլապես «իններորդ ալիքը» անխուսափելի կլինի։

Ապավինվենք ազգիս ողջախոհությանը։ Այդ ծանրաձողին մոտեցողը պիտի հիշի Սպարապետի խոսքերը. «Աթոռի համար չարժե կռիվ տալ, աթոռը դնելու տեղ պիտի ունենա»:

Իսկ հիմա` Աստված օգնական մեզ։

Գնա՛նք դեպի նպատակը։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4713

Մեկնաբանություններ