Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Այս կատեգորիային եթե լսես՝ Ալիևը կարգին կարդացող տղա է

Այս կատեգորիային եթե լսես՝ Ալիևը կարգին կարդացող տղա է
25.03.2024 | 06:55

Ասում է՝ դո՛ւք եք մեղավոր: Դո՛ւք գրեցիք՝ սրան բերել են, որ Արցախը հանձնի, Ալիևն էլ կարդաց ձեր գրածը, գլխի ընկավ, որ կարելի է վերցնել, մտավ, կոտորեց ու վերցրեց: Ասում է՝ դո՛ւք եք մեղավոր, որ այսօր Տավուշ ու Սյունիք է ուզում, որովհետև անընդհատ ասում ու գրում եք, Ալիևն էլ կարդում ու գլխի է ընկնում: Դո՛ւք եք մեղավոր, որ խոսում-գրում եք կրթական համակարգը քանդելուց, Արարատ ու հայություն ուրանալուց, երկիրը թալանի ու կոռուպցիայի մեջ թաղելուց: Չէ՞ որ Ալիևը կարդում է, գլխի է ընկնում ու սկսում է ձեր գրածները իրականացնել:

Այս կատեգորիային եթե լսես՝ Ալիևը կարգին կարդացող տղա է, նույնիսկ ժամանակակից հայ դրամատուրգիա է կարդում: Ո՞վ իմանա, գուցե իրիկուններն էլ հայրեններ է կարդում, երազկոտ աչքերը հառում է աստղազարդ երկինք ու երկա՜ր... մայում:

Այս կատեգորիան երբեք չփոխվեց, երբեք չհասկացավ՝ ինչ է կատարվում մեր շուրջը և ինչի համար: Նույնիսկ նրա ուղեղաթափ լսարանը սկսեց ուշքի գալ, 300-ից մնաց 15-ը, բայց ինքը մնաց նույնը:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ