Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Մյունխենի անվտանգության համաժողովում քննարկվում է Ռուսաստանի դեմ պատերազմ վարելու հարցը

Մյունխենի անվտանգության համաժողովում քննարկվում է Ռուսաստանի դեմ պատերազմ վարելու հարցը
19.02.2024 | 08:41

Մյունխենի անվտանգության համաժողովը ՆԱՏՕ-ի անվտանգության ապահովման հարցերը քննարկող համաժողով է։

ՆԱՏՕ-ի անվտանգությունը աշխարհի ժողովուրդների վրա արևմտյան դեմոկրատիայի գերիշխանության պահպանումն է` այդ ժողովուրդներին թալանելու, շահագործելու, նրանց արժեհամակարգը պղծելու գնով։

Արևմտյան դեմոկրատիայի լծից աշխարհը ազատագրելու գործընթացի առաջնորդը Ռուսաստանն է։ Հետևաբար, Մյունխենի անվտանգության համաժողովում քննարկվում է Ռուսաստանի դեմ պատերազմ վարելու հարցը, որտեղ Հայաստանն ու իր պետականությունը զոհի կարգավիճակում են։

Հայաստանի պետականության զոհաբերությունից իրենց փայաբաժինն են փորձելու պոկել մեր հարևանները։ Եթե Հայաստանը կամավոր զոհաբերվում է հանուն Արևմուտքի շահերի, ապա ինչու՞ ոչ։

Միայն Ռուսաստանն է շահագրգռված Հայաստանի անկախ պետականության պահպանմամբ, և միայն Ռուսաստանի օգնությամբ կկարողանանք այն պահել։

Իսկ դա նշանակում է, որ արտաքին քաղաքական կողմնորոշումներում Արևմտյան վեկտորից կտրականապես չհրաժարվելու ՀՀ քաղաքական շրջանակների ամեն մի օրը Հայաստանին ավելի է մոտեցնում իր պետականության կորստին։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ