ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Դրվագը», իսկ ավելի ճիշտ է ասել՝ «սատանի սհաթը» դո՛ւ ես, ա՛յ սրիկա

«Դրվագը», իսկ ավելի ճիշտ է ասել՝ «սատանի սհաթը» դո՛ւ ես, ա՛յ սրիկա
07.02.2024 | 21:43

Համարվում է, որ հիմա Հայոց բուն 4516 թիվն է (չնայած, ինքս համոզված եմ, որ մեր ազգի պատմական ընթացքը դրանից առնվազն մեկուկես անգամ ավելի երկար է, բայց մնամ ընդունվածի մեջ):

Պատմությունից հայտնի է, որ Վանի թագավորության առաջին արքա է համարվում Արամեն՝ մ.թ.ա. 859-843 թթ.:

Այսինքն՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում Հայաստանում եղել է հայկական պետականություն:

Վանի թագավորության, որ շատերին հայտնի է որպես ՈՒրարտու, վերջին արքան համարվում է Ռուսա Դ-ն (կառավարել է մ.թ.ա. 595-585 թթ.):

Հետո գալիս են Երվանդունիները, առաջին թագավորը՝ Երվանդ Սակավակյաց, թագավորել է մ.թ.ա. 570-560 թթ, իսկ այս հայկական արքայատոհմն իշխել է մ.թ.ա. 570-201 թթ.:

Հետո գալիս են Արտաշիսյանները՝

ըստ իս, Հայոց ամենից զի՛լ, բոլոր առումներով անգերազանցելի արքան՝ Արտաշես Ա Բարեպաշտ՝ մ.թ.ա. 189-160 թթ.

Արտաշիսյանների հարստությունը Հայոց պետականությունը պահպանում ու Հայաստանը վերածում է կայսրության և մայրամուտ է ապրում արդեն մ.թ. 1-2 թվերին, վերջին կառավարչուհին էլ չասեմ, թե ով է եղել, գիտեք:

Հայ Արշակունիների կառավարման սկիզբ ընդունված է համարել մեր թվարկության 52 թվականը, Տրդատ Ա-ի գահակալությամբ՝ 52-88 թթ., չնայած սւզբում շատ խառնիխուռն վայրիվերումներ են եղել: Համենայն դեպս, 52-428 թթ.- Հայոց պետականություն ու թագավորություն եղել է:

Հետո, գիտեք, գալիս են Բագրատունիները՝ 885 - 1045թթ., հիմնադիր թագավոր՝ Աշոտ Բագրատունի:

Ես միտումնավոր շրջանցում եմ Զաքարյանների իշխանապետության, այդ թվում՝ հայ-վրացական ունիայի պահը, չնայած դա ևս պետականության ունիկալ և ուսանելի շրջան է:

Բայց նշեմ` առանց արքաների ու դինաստիաների մեջ խորանալու, որ եղել է Կիլիկիայի Հայոց թագավորություն, ընդհանուր՝ 1198 - 1375 թթ. միջակայքում:

Դրանից հետո, Հայոց պետականություն վերականգնվել է մեկ էլ, գիտեք, 1918 թվականին, իսկ 1991-ին վերականգնվել է անկախ պետականությունը:

Հիմա՝ պատմագիտորեն հայտնի ու անվիճելի մ.թ.ա. 859-ից մինչև էսօրվա 2024-ը անում է 2883 տարի, որից 649 տարին է, որ Հայոց պետականություն չի եղել:

Մեկնումեկդ էդ ստորին ու նրա ասած էշություններին ականջ կախողներին փոխանցեք, որպեսզի էշ-էշ դուրս չտա թեմաներից, որոնցից կամ չի հասկանում, կամ թրքավարի է «հասկանում»:

Ա՛յ կործանիչ թրքալամուկ, 2883 տարվա մեջ 2234 տարին ո՞նց կարա «դրվագ» լինի, որ էսօր ԱԺ-ում ասել ես, թե՝ «Հայոց պատմության մեջ պետականությունը և Հայաստանը դրվագներ են»:

Հայոց պետականության բոլոր արքաները քեզ պատմության միջանցքներում պատկերավոր ասած՝ «կտտոց տան»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2528

Մեկնաբանություններ