«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Տերն ինչու՞ ինձ կարգեց այս ամենին վկա

Տերն ինչու՞ ինձ կարգեց այս ամենին վկա
11.01.2024 | 16:44

Քեզ գրկելու համար

իմ թևերը լայն չեն,

ոչ էլ լեզուս երկար՝

փառքդ ներբողելու․

վաղու՜ց է, որ արդեն

սահմաններդ այն չեն,

ու դեռ չունես հնար՝

ինչ-որ բան փոխելու։

Մի ափ նշխարացած

քարափներիդ վրա

հազար աչք կա նախանձ,

հազար ավերիչ ձեռք․

քեզ կուլ կտան սիրով,

թե ունեցան հնար,

իրարից կխլեն

անգամ քարերդ լերկ։

Ես ո՞ր վերքդ բուժեմ,

ո՞ր կորուստդ սգամ,

որի՞ն հենակ դառնամ,

որի՞ աչքերին` լույս,

Տերն ինչու՞ ինձ կարգեց

այս ամենին վկա,

որ անկարող ու խեղճ

լոկ տվայտեմ անհույս։

Իմ քարեղե՛ն հրաշք,

ոտի՛ց գլուխ իմ ասք,

էլ ես ինչպե՞ս քո հին

փառքը բարեբանեմ,

երբ իմ ձեռքով հողիդ

դեռ չի կծղել մի հասկ,

երբ քեզ անսաս պահող

մի ամրոց չեմ շինել։

Հասմիկ Վարոսյան

Դիտվել է՝ 4263

Մեկնաբանություններ