ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վատիկանի բանկը, «Հեյդար Ալիև» հիմնադրամն ու Նիկոլի շքանշանը

Վատիկանի բանկը, «Հեյդար Ալիև» հիմնադրամն ու Նիկոլի շքանշանը
27.10.2023 | 07:36

Որպես վարկած մի քանի անգամ գրել եմ Արցախյան «գործարքում» Հռոմի եկեղեցու հավանական դերակատարության մասին։ Այսօր, երբ Հռոմի Պապը, շատերի համար անսպասելի, «անդրադարձել» է Նիկոլին, կրկին ուզում եմ հիշեցնել.

1. 2018 թ. ապրիլին Հռոմի եկեղեցում տիեզերական վարդապետ հռչակված Նարեկացու արձանի բացումը խորհրդանշական ազդարարումը եղավ Հայաստանում ընթացող քաղաքական փոփոխությունների համար։

2. Թիվ չեմ նշում, յուրաքանչյուրը կարող է բաց աղբյուրները ուսումնասիրել ու պարզել` վերջին 8 տարիների ընթացքում միայն «Հեյդար Ալիև» հիմնադրամը որքան ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել Վատիկանին։ Խոսքը միլիարդների և միայն բաց աղբյուրներում հնչեցված թվերի մասին է։

3. Վատիկանի բանկը եզակի ֆինանսական կառույց է, որը որևէ միջազգային վերահսկողության չի ենթարկվում։ Անտեսանելի ու աներևակայելի ցանկացած ֆինանսական գործարք հնարավոր է իրականացնել միայն նշված կառույցի օգնությամբ` մնալով աննկատ ու

չբացահայտված։

Հ.Գ. «Իտալիայում այսօր թաքնված են բոլոր ամենահայտնի կոռուպցիոներները, և որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է, Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ՝ Վատիկանի որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք, հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները, և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին։ Բայց մենք քարոզում ենք սեր»։ Բանալի բառն այստեղ «Բայց մենք քարոզում ենք սեր»-ն է, և սա Նիկոլն էր ասում դեռ 2019 թ նոյեմբերին Միլանի հայկական եկեղեցում, երբ ընտրված հյուրերի շարքում «անսպասելի» հայտնվել էր ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակիցը և «օկուպացված» տարածքների վերադարձի վերաբերյալ հարց հնչեցրել:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ