ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԱԿ-ը, եվրադիտորդներն ու «նապաստակ նկարողը»

ՄԱԿ-ը, եվրադիտորդներն ու «նապաստակ նկարողը»
17.08.2023 | 17:30

ՄԱԿ-ը, բնականաբար, կանխատեսելի էր ու իրեն բնորոշ՝ տվյալ պահի թելադրանքով:

Կոչ արեցին, հորդորեցին, ու վերջ։

Մերոնք էլ համարեցին, որ ամեն ինչ արեցին, խնդրի վերաբերյալ բարձրաձայնեցին ու կարելի է գործը համարել կատարած․ «Мы славно поработали и славно отдохнем»:

Թուրքերն էլ, բնականաբար, ինչպես և սպասելի էր, սոցցանցերում մեր ցուցամոլ տեսակի ճոխ սեղաններով ու տորթերով են հիանում:

Իսկ գլխավոր մեղավորը «հանգիստ նստած ծառի տակ՝ նկարում է նապաստակ»:

Եվրադիտորդների քեֆչի խմբակի մասին էլ չեմ ասում․Հայաստանի արևի տաքությունը և համեղ մրգերն են համտեսում ու վայելում:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 2101

Մեկնաբանություններ