Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Հայաստանում ուղեղային կենտրոններ չկան, կան «անձնական օգտագորման ֆեյքերի ֆաբրիկաներ»

Հայաստանում ուղեղային կենտրոններ չկան, կան «անձնական օգտագորման ֆեյքերի ֆաբրիկաներ»
14.08.2023 | 07:41

ՈՒղեղային կենտրոնը ֆեյքերի փաբրիկա չէ, որ ամեն մի ղեկավարի, հերթական «փրկչի» կամ կուսակցության ղեկավարի նկարների տակ հավանության նշան է դնում, իսկ հակառակ կարծիք գրողներին` հայհոյում:

ՈՒղեղային կենտրոններում բազմապրոֆիլ զարգացած ու իրենց բուն մասնագիտությանը հրաշալի տիրապետող մարդիկ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական վերլուծություններ են կատարում, դրանք համադրվում են ու հանգում մի քանի հավանական եզրակացության, որի արդյունքում էլ կազմվում է գործողությունների պլան՝ ըստ իրավիճակների:

Դասական առումով Հայաստանում ուղեղային կենտրոններ չկան, կան «ուղեղային անհատներ», բայց դե, «ինչպես միշտ փող չկա» ուղեղային կենտրոններ հիմնելու ու զարգացնելու համար, քանի որ դրա փոխարեն ֆինանսական բավարար ռեսուրսներ ունեցողների կողմից նախապատվություն է տրվում «անձնական օգտագորման ֆեյքերի ֆաբրիկաներ» ունենալուն. վերոգրյալն ապացուցվում է ՀՀ-ում հարյուրից ավելի կուսակցությունների գոյությամբ կամ դրանց իմիտացիայով:

ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից ու Բուրկինա Ֆասոյից մի բողոքեք. Գյուլբենկյանի ու Արամյանցի ականջը կանչի, որ փող ու ցանկություն չկա:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 5017

Մեկնաբանություններ