Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Պետական ավանդույթային խորհրդանիշներից մեկն էլ պետական պարգևներն ու բարձրագույն կոչումներն են

Պետական ավանդույթային խորհրդանիշներից մեկն էլ պետական պարգևներն ու բարձրագույն կոչումներն են
07.07.2023 | 10:06

Հայաստանում երկար տարիներ պատիվ և ձգտում է եղել պետական պարգևի արժանանալն ու նախագահների հրամանագրերով պարգևատրվելը: Մեդալը, շքանշանը, բարձրաստիճան կոչումը` յուրաքանչյուր գործչի համար նոր նվաճումների շարժառիթ էր, պատիվ, հարգանք և գնահատական:

Օրինակն իմ վրա բերեմ:

Երբ ՀՀ նախագահ Սարգսյանի հրամանագրով ես և շատ այլ պետական-քաղաքական պաշտոնյաներ պարգևատրվում էինք «Մխիթար Գոշ» կամ այլ պարգևներով` այդ տարին հայ ժողովուրդը նշում էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Աշխարհում անկյուն չկար, երկիր չկար, խորհրդարան չկար (բացառությամբ որոշ երկրների), որտեղ ինչ-որ կերպ չհիշատակվեր, չոգեկոչվեր կամ չդատապարտվեր Հայոց Ցեղասպանությունը:

Աշխարհի տարբեր անկյուններից հայ ժողովրդին հարգանք, սատարում և համակրանք էին հղում:

Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պերոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին և´ Հայաստանում, և´ Արցախում, և´ Սփյուռքում, և´ Աշխարհում գիտեին, տեսնում էին, թե ինչի՛ համար են մարդիկ պայքարում, այդ թվում նաև օտարերկրյա մեր բարեկամներին տրված պարգևներով: Աշխարհը հարգում էր Հայաստանին, հայ ժողովրդին, գնահատում էր նրա ձգտումը: Անձամբ ինձ, բազմաթիվ անգամներ տարբեր երկրների պատգամավորներ ու նախարարներ դրվատանքի ու հարգանքի խոսքեր են ասել հայ ժողովրդի ու Հայաստանի հասցեին: Մարդիկ հարգում էին ՀՀ ղեկավարների ու հայ ժողովրդի պայքարը:

Իսկ այսօր, երբ երկրի ղեկավարությունը բացահայտորեն կործանում է հայոց պետականությունը, իսկ Արցախը հայտարարում է թշնամու տարածք` այդ ընթացքում, որոշ ծառայողներ, դավադիրների որոշմամբ պարգևատրվում են մեդալներով, կոչումներով ու շքանշաններով:

Տիկնա´յք և պարոնա´յք, ձեզանից ոմանք գուցե և արժանի են ինչ-որ պարգևների, բայց մի բան լավ հիշեք. վաղը այդ մեդալները, կոչումներն ու շքանշանները ամոթից չեք իմանալու թե որտեղ...

Մի խոսքով` հասկացաք:

Կարելի է հետաքրքրվել և պարզել, թե ժամանակին ի՞նչ են արել ֆրանսիացիները` մարշալ Պետենի կամ նորվեգացիները` Վիդ­կուն Կվիս­լին­գի ղեկավարած կառավարությունների կողմից ստացած պարգևներն ու կոչումները:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. 1. Ընդհանրապես, աշխարհում չի կարող լինել մի երկիր, որն իր ոչ բարով ղեկավարների պատճառով անընդհատ նսեմանա և կորցնի, իսկ նրանց կողմից շնորհած պարգևներն արժեք ունենան:

Հ.Գ. Բյուջեից վճարվող պարգևավճարները վկա, ցույց տվեք մեր երկրում թեկուզ մեկ իշխանական պաշտոնյա, որի ջանքերը մի աննշան օգուտ են տվել մեր երկրին (ցանկացած ոլորտում) և ես հրապարակային ներողություն կխնդրեմ իմ այս գրառման համար (չեմ բացառում, որ նման անհատներ լինեն):

Դիտվել է՝ 2252

Մեկնաբանություններ