ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Փաշինյանը պարտավոր է համաձայնել Օսկանյանի առաջարկին

Փաշինյանը պարտավոր է համաձայնել Օսկանյանի առաջարկին
06.07.2023 | 23:01

Այն որ արցախահայությունը հայտնվել է բառացիորեն ցեղասպանական սպառնալիքի առջև և

հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր հնարավոր ֆորմատներով և հարթակներում որևէ երաշխիք չեն ստեղծում մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության համար՝ այլևս գաղտնիք չէ:

Գաղտնիք չէ նաև, որ նշյալ բանակցություններն առ այսօր որևէ շոշափելի արդյունք չեն գրանցել նաև Հայաստանի արտաքին սպառնալիքները չեզոքացնելու խնդրում:

Այդ ամենով հանդերձ թե՛ արցախահայության և թե՛ Հայաստանի սպառնալիքների չեզոքացման հիմնական ռեսուրսը այսօր, հասկանալի պատճառներով, գլխավորապես դիվանագիտության ոլորտում է:

Ես նույնպես այն կարծիքին եմ, և այդ մասին բազմաթիվ անգամ հրապարակավ արտահայտվել եմ, որ այսօր էլ առկա են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերադառնալու հնարավորությունները՝ օգտագործելով միջազգային իրավունքը և այդ հիմքով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Միայն միջազգային իավունքի այն առանցքային դրույթը, որ հակամարտությունները չեն կարող լուծված համարվել ռազմական ուժի կիրառման արդյունքում, պլյուս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նախընթաց, իրավական առումով անխոցելի, գործընթացի փաստը այլևս բավարար են, անհրաժեշտ դիվանագիտական հմտությունների և փորձառության պարագայում, բանակցային գործընթացում բեկում մտցնելու համար:

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը վերջերս հրապարակավ արտահայտեց իր պատրաստակամությունը ստանձնել բանակցային գործընթացը վարելու ողջ պատասխանատվությունը և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, օգտագործելով հակամարտության նախընթաց շրջանի պատմական անհերքելի փաստերը փոխել

հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը և բեկում մտցնել բանակցային գործընթացում:

Հաշվի առնելով իրավիճակի պատմական կարևորւթյունն Օսկանյանի առաջարկությունը պետք է բնութագրել որպես Երկրի ապագայով մտահոգ քաղաքական գործչի քաղաքական աննախադեպ խիզախություն:

Իհարկե կարող է հարց առաջանալ՝ կարելի՞ է վստահել այդչափ պատասխանատու առաքելությունը Օսկանյանին:

Կարծում եմ պատասխանը առավել քան ակնհայտ է, եթե հաշվի առնենք Օսկանյանի բացառիկ դերակատարումը Լիսաբոնից հետո ընկած ժամանակաշրջանում հակամարտությունը երկրների միջև տարածքային վեճից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման խնդրին տարնսֆորմացնելու և այդ հիմքով միջազգային հանրության կողմից հակամարտության առարկան վերաիմաստավորելու գործում:

Կասկածից վեր է, որ Վարդան Օսկանյանը հանդիսանում է հակամարտության կարգավորման «մադրիդյան» մոդելի հիմնական, եթե ոչ գլխավոր, ճարտարապետը: Այդ ձեռքբերումները վկայում են նաև նրա անվերապահ հեղինակության մասին միջազգային շրջանակներում թե՛ Արևմուտքում և թե՛ Ռուսաստանում: Իսկ հեղինակությունը նման իրավիճակներում քաղաքական լուրջ կապիտալ է:

Եթե Նիկոլ Փաշինյանն իրավամբ ձգտում է ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը՝ առանց հայկական շահի անտեսման, ապա նա պետք է համաձայնվի Վարդան Օսկանյանի առաջարկությանը և օգտվի նրա ծառայություններից:

Առավել ևս, որ նման մոտեցումը որևէ կերպ չի կարող ընկալվել որպես գործող դիվանագիտական կորպուսի և նրա ղեկավարի հանդեպ անվստահություն: Այդ որոշումը կնշանակի ոչ այլ ինչ, քան ԱԳՆ դիվանագիտական և բանակցային կարողությունների էական և նշանակալի համալրում: Առաջարկությանը համաձայնելու դեպքում պաշտոնեական նշանակումների և սուբորդինացիոն հարցերը լոկ տեխնիկայի խնդիրներ են:

Ահա թե ինչու կարծում եմ, որ Փաշինյանը պարտավոր է համաձայնվել Օսկանյանի առաջարկին:

Իրոք վրա է հասել «ճշմարտության պահը»:

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ