Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Վրացիներն օրինագիծը մտցնելու են խորհրդարան

Վրացիներն օրինագիծը մտցնելու են խորհրդարան
03.03.2023 | 07:24

Վրաստանի խորհրդարան են ուզում մտցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծ, որը գրեթե նույնությամբ պատճենված է ԱՄՆ-ում գործող նույն օրենքից։


«Մենք տեղյակ ենք այս օրինագծի մասին և լրջորեն անհանգստացած ենք Վրաստանում ազատության և ժողովրդավարության վրա նրա ազդեցությամբ: Մենք կարծում ենք, որ նման օրենքը կարող է խարխլել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը»,-ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Օրենքի ընդունման դեմ է արտահայտվել նաև Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը։


Եվ սա՝ դեռ ՆԱՏՕ և ԵՄ չմտած։ Բա որ մտնե՞ն ինչ կլինի։ Զուգարան գնալուց էլ պետք է ԱՄՆ-ի թույլտվությունը ստանան։
Ի պատիվ իրենց՝ վրացիներն օրինագիծը մտցնելու են խորհրդարան։ Տեսնենք՝ ինչպես կավարտվի։


Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 17181

Մեկնաբանություններ