Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Որն է ԵՄ դիտորդների առաքելության նպատակը

Որն է ԵՄ դիտորդների առաքելության նպատակը
02.03.2023 | 07:41

Կարծում եմ՝ շատ քիչ մարդ է մնացել, ում համար ակնհայտ չէ, որ Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա, երկու կողմից՝ արևելքից ու արևմոտքից, մինչ հիմա կասեցվել է Իրանի դիրքորոշման արդյունքում: Այդ դիրքորոշումը ցուցաբերվել է նաև բազմահազար զորքերի տեղաժարժով դեպի մեր սահմանները, չհաշված ամենաբարձր մակարդակով հայտարարությունները:


Ինչու եմ սա գրում: Փորձում եմ հասկանալ, թե որն է ԵՄ դիտորդների առաքելության նպատակը.
1. թույլ չտա՞լ, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա,
2. թե՞ թույլ չտալ, որ Իրանը միջամտի նման հարձակման դեպքում:
Ու՞մ են դիտարկելու ԵՄ դիտորդները: Անկեղծ ասած, այս հարցի պատասխանը չունեմ, որովհետև Բրյուսելում Մակրոնի ու Միշելի հետ փակ հանդիպմանը ներկա չեմ գտնվել: Եթե նույնիսկ ներկա լինեի, ուղղակիորեն դրա մասին չէին էլ ասի, դա ինքնուրույն է պետք կռահել՝ տնային աշխատանք է:


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 8508

Մեկնաբանություններ