Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Նիկոլ Փաշինյանը որոշել է կրկին ԱԱԾ տնօրեն փոխել

Նիկոլ Փաշինյանը որոշել է կրկին ԱԱԾ տնօրեն փոխել
12.12.2020 | 14:47

«Հրապարակը» գրում է.

«Մեր տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ուժայիններին և ուղիղ հարցրել՝ ինձ հե՞տ եք, թե՞ ոչ։ Ոստիկանապետն ասել է՝ միանշանակ, ԱԱԾ տնօրենն ու ԳՇ պետն ինչ-որ անորոշ բաներ են ասել՝ օրենքի ու օրինականության մասին, ինչից վարչապետը դժգոհ է մնացել և որոշել է կրկին ԱԱԾ տնօրեն փոխել, որպեսզի անվերապահորեն իրեն նվիրված մարդ նշանակի։ Ասացին, որ առաջարկ է արվել նախկին զինդատախազ, Խաչատուր Սուքիասյանի խնամի Գագիկ Ջհանգիրյանին: Նա հրաժարվել է՝ մոտավորապես այսպես ասելով. «Ես խորտակվող նավում պաշտոն չեմ ստանձնի»:


Մենք կապվեցինք Գագիկ Ջհանգիրյանի հետ։ «Ոչ, նման առաջարկ չկա, որևէ մեկնաբանություն չեմ անում», - ասաց նա և արագ անջատեց հեռախոսը»:

Դիտվել է՝ 4663

Մեկնաբանություններ