Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Անկարան ավարտել է Լեռնային Ղարաբաղում մոնիտորինգի կենտրոնի բանակցությունները Ռուսաստանի հետ

Անկարան ավարտել է Լեռնային Ղարաբաղում մոնիտորինգի կենտրոնի բանակցությունները Ռուսաստանի հետ
03.12.2020 | 09:56

Թուրքիան հայտարարել է, որ հաջողությամբ ավարտել է բանակցությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի ստեղծման հարցով: Թուրքիայի ՊՆ հայտարարել է, որ համաձայնագիրը ստորագրվել է, բոլոր մանրամասները համաձայնեցված են Մոսկվայի հետ:

Պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում՝ ինչ ձևաչափով է աշխատելու ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: ՌԴ ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ թուրքական զորքերը ներկա չեն լինելու Ղարաբաղի տարածքում, իսկ կենտրոնը գտնվելու է Ադրբեջանում: Լավրովի խոսքով՝ կենտրոնը գտնվելու է տարածքում, որ մոտ չէ Ղարաբաղին, իսկ Թուրքիայի խաղաղապահները չեն կարող հայտնվել տարածաշրջանում, որի մասին խոսվում է հրադադարի համաձայնագրում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղում լինելու են ոչ միայն ռուս, այլև թուրք խաղաղապահներ: Հրադադարի համաձայնագրում թուրք խաղաղապահների մասին նշված չէ: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ժամանակ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին: Անկարան սպառնացել է առանց տատանվելու ռազմական աջակցություն ցույց տալ Բաքվին, բայց Ալիևը նման խնդրանք նրան չուղղեց: ԶԼՄ-ները հաղորդում էին Սիրիայի վարձկանների մասին, որ Լեռնային Ղարաբաղում կռվում էին Թուրքիայի աջակցությամբ:
RFI


Հ.Գ. 900 զինյալներ վերադարձել են Սիրիա Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո՝ դեկտեմբերի 2-ին տեղեկացրել է Syrian Observatory for Human Rights-ը: Կազմակերպությունում պատմել են, որ «900 զինյալներ թրքամետ խմբավորումներից մի քանի ալիքով վերադարձել են Սիրիա», վերջին ալիքը նոյեմբերի 27-ին էր: SOHR-ի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը ասել է, որ զինյալները վերադարձել են Սիրիայի՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ Աֆրին, Էլ Բաբ և Ջերաբլուզ: Նրա կանխատեսումով՝ դեռ մի քանի խմբեր վերադառնալու են Ղարաբաղից: SOHR-ի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ նշված է, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել զինյալներին մնալ ադրբեջանական տարածքում կամ Լեռնային Ղարաբաղում: SOHR-ի տվյալներով՝ Ադրբեջան կռվելու են ուղարկվել 2580 զինյալներ, 293-ը սպանվել են ռազմական գործողություններում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերքում է մեղադրանքները, որ Անկարան սիրիացի զինյալներ է ուղարկել Ղարաբաղ, որ կռվեն Բաքվի կողմից: Ֆրանսիան կողմ է Լեռնային Ղարաբաղում հրադադարի միջազգային վերահսկողության հաստատման:

France Presse-ը հղում անելով Ֆրանսիայի դիվանագիտական շրջանակներին, որ արտասահմանցի զինյալների վերադարձը, այդ թվում սիրիացիների, Ղարաբաղում կայունության առանցքային գործոններից է: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ խորհրդի նիստում կոչ է արել աջակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ընդգծեց, որ Փաշինյանը ստիպված էր բարդ որոշում ընդունել՝ ստորագրելով համաձայնագիրը: «Մեր խնդիրն է հիմա աջակցել և վարչապետին, և նրա թիմին, որ խաղաղ կյանքը կարգավորվի, հասնի բոլոր որոշումների կատարմանը և օգնի մարդկանց, որ հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում»՝ Պուտինի խոսքերն է մեջբերում Ինտերֆաքսը: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու ձևերից մեկն էլ Արցախում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալն է՝ դեռ մեկ ամիսն էլ չի լրացել, ռուսներն արդեն հարցը բարձրացրել են ու ներկայացնում են, որ դա հայերի ցանկությունն է: Ահա թե հրադադարի միջազգային վերահսկողությունն ինչու է պարտադիր, եթե անգամ ձախողվի Արցախի հայաթափման ադրբեջանական ծրագիրը, Արցախի ռուսաֆիկացումը լիովին հնարավոր է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ