Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ընդ­դի­մու­թ­յու­նը պետք է կոտ­րի կարծ­րա­տի­պե­րը և ցույց տա, որ փո­ղո­ցի մի մասն ար­դեն ի­րենն է

Ընդ­դի­մու­թ­յու­նը պետք է կոտ­րի կարծ­րա­տի­պե­րը և ցույց տա, որ փո­ղո­ցի մի մասն ար­դեն ի­րենն է
25.09.2020 | 00:50

Հան­րա­հա­վա­քը, ո­րի մա­սին շուրջ մեկ ա­միս խո­սում էր ընդ­դի­մու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես, «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյու­նը, վեր­ջա­պես կկա­յա­նա. նշա­նակ­վեց կոնկ­րետ օր, և սկս­վեց հետ­հաշ­վար­կը։ Հան­րա­հա­վա­քի օ­րը, ինչ­պես փոր­ձա­գետ­նե­րից շա­տերն են բնո­րո­շում, կլի­նի քա­ղա­քա­կան ակ­տիվ աշ­նան մի­ջան­կյալ վերջ­նա­կե­տե­րից մե­կը։ Այն քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը՝ ընդ­դի­մու­թյան հա­մախմ­բու­մը, օ­րա­կար­գի ձևա­վո­րու­մը, մար­տա­վա­րա­կան քայ­լե­րը, որ մեկ­նար­կել էին դեռևս գար­նան վեր­ջին և ակ­տի­վո­րեն ծա­վալ­վում էին ամ­բողջ ամ­ռան ըն­թաց­քում, որ­պես ար­դյունք երևան կգան հոկ­տեմ­բե­րի 8-ին կա­յա­նա­լիք հան­րա­հա­վա­քի ըն­թաց­քում։


Այս ա­ռու­մով ընդ­դի­մու­թյու­նը կա­րող է ար­ձա­նագ­րել մի­ջան­կյալ հա­ջո­ղու­թյուն։ Փաս­տո­րեն, ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը կա­րո­ղա­ցան մի քա­նի ա­միս աշ­խա­տան­քի ար­դյուն­քում, մի­մյանց հետ ո­րո­շա­կի փոր­ձու­թյուն­նե­րի մի­ջով անց­նե­լով, տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը հար­թե­լով՝ գալ մեկ ընդ­հա­նուր ձևա­չա­փի և հա­մա­տեղ բարձ­րա­նալ նույն հար­թակ։ Սա ան­չափ կարևոր է, քա­նի որ վեր­ջին մե­կու­կես ամս­վա ըն­թաց­քում իշ­խա­նա­կան քա­րոզ­չա­կան մե­քե­նան շա­հար­կում էր այն գա­ղա­փա­րը, թե ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան միջև լուրջ տա­րա­ձայ­նու­թյուն­ներ են ի հայտ ե­կել, և Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի ղե­կա­վա­րած կու­սակ­ցու­թյու­նը չի ցան­կա­նում մի հար­թա­կում հան­դես գալ մյուս եր­կու քա­ղա­քա­կան ու­ժե­րի հետ։ Սա­կայն փաստն այն է, որ, ի հե­ճուկս հո­ռե­տես­նե­րի, ընդ­դի­մա­դիր այս ու­ժե­րի հա­մախմ­բու­մը կա­յա­ցավ, և դրա ար­դյուն­քը հոկ­տեմ­բե­րյան հան­րա­հա­վաքն է։


Հաս­կա­նա­լի է, որ ան­կախ նրա­նից, թե հրա­պա­րա­կա­յին ե­լույթ­նե­րում ար­տաք­նա­պես ինչ ար­ձա­գանք են տա­լիս իշ­խա­նու­թյուն­նե­րը՝ ներ­կա­յաց­նե­լով ցու­ցադ­րա­կան հան­գս­տու­թյուն, նույ­նիսկ ար­հա­մար­հանք, եր­բեմն ծաղր, ակն­հայտ է, որ ընդ­դի­մու­թյան ցան­կա­ցած ակ­տի­վու­թյուն ի­րա­կա­նում նյար­դա­յին ռեակ­ցիա է ա­ռա­ջաց­նում իշ­խա­նու­թյան մոտ։ Եվ այդ ջղաձ­գու­մը հիմ­նա­կա­նում ար­տա­հայտ­վում է քրեա­կան օ­րենս­գր­քի մա­հա­կին դի­մե­լով։ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի պա­րա­գա­յում, երբ վեր­ջինս պա­սիվ վար­քա­գիծ է դրսևո­րում, մո­ռա­նում են քրեա­կան գոր­ծե­րը, իսկ երբ սկ­սում է մար­զա­յին այ­ցե­լու­թյուն­նե­րը, հայ­տա­րար­վում է հան­րա­հա­վա­քի մա­սին, ան­մի­ջա­պես ջրի ե­րես են դուրս գա­լիս հին ու նոր քրեա­կան գոր­ծեր ընտ­րա­կա­շառ­քի, նրա տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան շուրջ։


Նույ­նը վե­րա­բե­րում է «Հայ հե­ղա­փո­խա­կան դաշ­նակ­ցու­թյա­նը»։ Կր­կին սկ­սե­ցին սպառ­նալ, որ ե­թե ՀՅԴ-ն ի­րեն ճիշտ չպա­հի, քրեա­կան գոր­ծե­րը կակ­տի­վա­նան, և դա աս­վեց բաց տեքս­տով՝ ի­րեն հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կը հռ­չա­կած կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի շուր­թե­րով։
Ար­թուր Վա­նե­ցյա­նի մա­սին ա­վե­լորդ է խո­սել, քա­նի որ վեր­ջի­նիս ա­նընդ­հատ ինչ-որ ծի­ծա­ղե­լի գոր­ծե­րով կան­չում են կա՛մ ՀՔԾ, կա՛մ ԱԱԾ, որ­տեղ նույ­նիսկ չեն կա­րո­ղա­նում նրան որևէ գոր­ծով ներգ­րա­վել, սա­կայն փոր­ձում են հո­գե­բա­նա­կան ճն­շում գոր­ծադ­րել։ Վեր­ջին շր­ջա­նում իշ­խա­նա­կան ո­րոշ կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ սկ­սե­ցին Վա­նե­ցյա­նին ան­գամ մե­ղադ­րել դա­վա­ճա­նու­թյան մեջ։ Նույ­նը վե­րա­բե­րում է ընդ­դի­մա­դիր այլ գոր­ծիչ­ներն։ Այս­պի­սով՝ կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ իշ­խա­նու­թյան ցու­ցադ­րա­կան հան­գս­տու­թյու­նը շատ ե­րե­րուն է։ Այդ հան­գս­տու­թյան տակ ի­րա­կա­նում բա­վա­կա­նին լուրջ, քո­ղարկ­ված ան­հան­գս­տու­թյուն կա երկ­րում ըն­թա­ցող ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի շուրջ։


Եվ այդ ան­հան­գս­տու­թյունն ան­հիմն չէ։ Իշ­խա­նու­թյու­նը, ու­նե­նա­լով ընդ­դի­մա­դիր գոր­ծու­նեու­թյան շատ մեծ փորձ, լավ հաս­կա­նում է, որ իր դիր­քե­րը բա­վա­կա­նին թու­լա­ցած են։ Հեն­վե­լով իշ­խա­նու­թյան գա­լու ի­րենց փոր­ձի վրա՝ կա­ռա­վա­րու­թյու­նում հաս­կա­նում են, որ նույն ճա­նա­պար­հը շատ ա­րագ կա­րող է անց­նել նաև այ­սօր­վա ընդ­դի­մու­թյու­նը, ո­րը շատ ա­վե­լի մեծ ռե­սուրս­ներ ու­նի, քան նույն «Քաղ­պայ­մա­նա­գի­րը» մինչ իշ­խա­նա­փո­խու­թյու­նը, երբ կա­րո­ղա­ցավ ա­ռանց որևէ ու­ժի, ի­հար­կե նե­րիշ­խա­նա­կան խար­դա­վանք­նե­րից օգտ­վե­լով, գալ իշ­խա­նու­թյան։ Եվ ընդ­դի­մա­դիր «Քաղ­պայ­մա­նագ­րի» հետ հա­մե­մա­տած՝ այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նը շատ ա­վե­լի մեծ ռե­սուրս­ներ ու­նի՝ թե՛ ֆի­նան­սա­կան, թե՛ կա­ռուց­ված­քա­յին, թե՛ մարդ­կա­յին, թե՛ ար­տա­քին կա­պեր։ Ո­րո­շա­կի հան­գա­մանք­նե­րի հա­մընկ­ման պա­րա­գա­յում իշ­խա­նա­փո­խու­թյունն այ­սօր այն­քան էլ տե­սա­կան տար­բե­րակ չէ, ինչ­պես փոր­ձում է ներ­կա­յաց­նել գոր­ծող ղե­կա­վա­րու­թյու­նը, կամ պատ­կե­րաց­նում են հա­սա­րա­կու­թյան ո­րոշ շեր­տեր։


Այս­տեղ հարց է ա­ռա­ջա­նում. այ­նուա­մե­նայ­նիվ, ի՞նչ է տա­լու հոկ­տեմ­բե­րին նշա­նակ­ված հան­րա­հա­վա­քը, ար­դյոք իշ­խա­նու­թյան, ընդ­դի­մու­թյան կամ հան­րու­թյան տար­բեր շեր­տե­րի կող­մից չի՞ ուռ­ճաց­վում այդ հան­րա­հա­վա­քի նշա­նա­կու­թյու­նը։ Հան­րա­հա­վաք­նե­րը Հա­յաս­տա­նում միշտ էլ սո­վո­րա­կան երևույթ են ե­ղել, ու դա մեր քա­ղա­քա­կան մշա­կույ­թի մի մասն է։ Սա­կայն այս­տեղ ա­ռանց­քա­յին է, թե այս հան­րա­հա­վա­քով ինչ խն­դիր­ներ են լուծ­վե­լու։
Ընդ­դի­մու­թյու­նը իս­կա­պես շատ կոնկ­րետ խն­դիր­ներ ու­նի լու­ծե­լու։ Նախ պետք է ցույց տա, որ կա­րո­ղա­նում է հա­մախ­մբ­ված աշ­խա­տել՝ մի կողմ դնե­լով սե­փա­կան նկր­տում­նե­րը, հնա­րա­վոր տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը։ Այս ա­ռու­մով կար­ծես թե ընդ­դի­մու­թյու­նը մեկ հայ­տա­րա­րի ե­կել է։ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյու­նը նախ­նա­կան փու­լում ան­ցան այն ճա­նա­պար­հը, որ սո­վո­րա­բար անց­նում են ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը. սկզ­բում փոր­ձում էին հաս­կա­նալ, թե ով է լի­նե­լու ի­րենց ա­ռաջ­նոր­դը, սա­կայն շատ շու­տով հաս­կա­ցան, որ դա այն հարցն է, որ տա­րան­ջա­տում է այդ կու­սակ­ցու­թյուն­նե­րին, և ա­վե­լի լավ է այդ թե­ման ընդ­հան­րա­պես չշո­շա­փել ու խո­սել այն հար­ցե­րի շուրջ, ո­րոնք ի­րենց միա­վո­րում են։ Իսկ միա­վո­րում է ընդ­դեմ կար­գա­խո­սը, ե­րեք տակ­տի­կա­կան խն­դիր՝


1. այս իշ­խա­նու­թյու­նը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, տա­պա­լել է բո­լոր ծրագ­րե­րը, ա­ռա­վել ևս տա­պա­լել է կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը, ո­րի պատ­ճա­ռով երկ­րում լուրջ ճգ­նա­ժամ է ա­ռա­ջա­ցել, ուս­տի այս ան­կա­րող իշ­խա­նու­թյու­նը պետք է հե­ռաց­վի երկ­րի կա­ռա­վար­ման ղե­կից, պետք է ստեղծ­վի հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­թյուն, ո­րը ճգ­նա­ժա­մից կհա­նի եր­կի­րը, ին­չից հե­տո ան­մի­ջա­պես կն­շա­նակ­վեն ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Ըստ էու­թյան, սա այն մար­տա­վա­րա­կան ընդ­հան­րու­թյունն է, որն այ­սօր միա­վո­րում է ոչ միայն նշ­ված ե­րեք կու­սակ­ցու­թյուն­նե­րին, այլև բո­լոր ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րին՝ նե­րա­ռյալ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը, ՀՀԿ-ն։


2. Ընդ­դի­մու­թյու­նը հան­րու­թյա­նը պետք է ներ­կա­յա­նա որ­պես ի­րա­կան այ­լընտ­րանք գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Այ­սինքն՝ «ե­թե այս ղե­կա­վա­րը չէ, ա­պա էլ ո՞վ » ա­վան­դա­կան հար­ցադ­րու­մը, որ դր­վում է յու­րա­քան­չյուր իշ­խա­նու­թյան օ­րոք, պետք է լուծ­վի, պետք է հս­տակ ա­ռա­ջադր­վի՝ «ե­թե ոչ Նի­կո­լը, ա­պա էլ ո՞վ» հար­ցի պա­տաս­խա­նը։ Մա­նա­վանդ որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը այն մասշ­տա­բի գոր­ծի­չը չէ, ո­րը ապ­րիո­րի կա­րող է հա­մար­վել ան­փո­խա­րի­նե­լի։ Նույ­նիսկ այս պա­րա­գա­յում հա­սա­րա­կու­թյու­նը ցան­կա­նում է տես­նել այ­լընտ­րան­քը։ Ա­ռա­ջի­կա հան­րա­հա­վա­քով պետք է ցույց տալ, որ կա այդ այ­լընտ­րան­քը, ո­րը բա­վա­կա­նին կազ­մա­կերպ­ված է, ռե­սուր­սա­յին է, ու­նի հս­տակ պատ­կե­րա­ցում­ներ, կա մինչև վերջ գնա­լու վճ­ռա­կա­նու­թյուն, և ժո­ղո­վուր­դը, գնա­լով այդ ու­ժի հետևից, չի հիաս­թափ­վի։


3. Եր­րորդ խն­դի­րը, որ պետք է լու­ծի հան­րա­հա­վա­քը. իշ­խա­նու­թյու­նը պն­դում է, թե իր հե­նա­րա­նը հան­րու­թյան լայն շեր­տերն են, սա­կայն ընդ­դի­մա­դիր­նե­րը պետք է կոտ­րեն այդ կարծ­րա­տի­պը և ա­պա­ցու­ցեն, որ փո­ղո­ցի մի մասն ար­դեն ի­րենցն է։ Այն պատ­կե­րը, որ կար 2018 թվա­կա­նի գար­նա­նը կամ մինչև 2018 թ. դեկ­տեմ­բե­րի խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, էա­պես փոխ­վել է։ Սա քա­ղա­քա­կան և հո­գե­բա­նա­կան բա­վա­կա­նին կարևոր գոր­ծոն է։ Պետք է ար­ձա­նագր­վի, որ երկ­րում ի­րա­վի­ճակ է փոխ­վել։


Բա­ցի այդ, այս հան­րա­հա­վա­քով պետք է հս­տակ ազ­դակ­ներ տր­վեն այլ քա­ղա­քա­կան ու­ժե­րի, ո­րոնք դեռևս փոր­ձում են դիր­քա­վոր­վել քա­ղա­քա­կան դաշ­տում և որևէ կերպ չեն կա­րո­ղա­նում հաս­կա­նալ՝ ին­չով են զբաղ­վե­լու։ Հան­րա­հա­վա­քը պետք է ցույց տա, որ ձևա­վոր­վել է ու­ժի նոր կենտ­րոն, և այն կու­սակ­ցու­թյուն­նե­րը, ո­րոնք փնտր­տուք­նե­րի մեջ են ու ի­րենց տես­նում են ընդ­դի­մա­դիր դաշ­տում, կա­րող են ձգ­տել դե­պի այդ նոր կենտ­րո­նը։ Գաղտ­նիք չէ, որ այս հան­րա­հա­վաքն ազ­դակ է նաև ար­տա­քին ու­ժե­րին այն մա­սին, որ Հա­յաս­տա­նում կան ո­րո­շա­կի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի կրող­ներ, ո­րոնք կա­րո­ղա­նում են ինք­նու­րույն հար­ցեր լու­ծել երկ­րի ներ­սում։ Այս ա­ռու­մով իր բա­վա­կա­նին ռիս­կա­յին վար­քագ­ծով ընդ­դի­մու­թյան ջրա­ղա­ցին ջուր լց­րեց հենց իշ­խա­նու­թյու­նը, ո­րը Ռու­սաս­տա­նի ղե­կա­վա­րի ուղ­ղա­կի թշ­նա­մի հան­դի­սա­ցող նախ­կին օ­լի­գարխ Մի­խա­յիլ Խո­դոր­կովս­կու սե­փա­կան կայ­քում տեղ գտած հրա­պա­րա­կու­մը՝ իբր Հա­յաս­տա­նում գոր­ծող ռու­սաս­տա­նյան գոր­ծա­կալ­նե­րի մա­սին, ըն­դու­նեց որ­պես «հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հա­ղոր­դագ­րու­թյուն» և ԱԱԾ-ի ղե­կա­վա­րի մի­ջո­ցով պաշ­տո­նա­պես խոսք տվեց, որ դրան կտր­վի քրեաի­րա­վա­կան ար­ձա­գանք։ Բնա­կա­նա­բար, այ­սու­հետև թե՛ Ծա­ռու­կյա­նի, թե՛ Վա­նե­ցյա­նի ու թե՛ ո­րոշ այլ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի նկատ­մամբ քրեա­կան ներ­կա­յաց­վող հե­տապն­դում­նե­րը ստա­նում են այլ բնույթ և օ­րի­նակ Ռու­սաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան կող­մից կա­րող են դի­տարկ­վել որ­պես «ՌԴ բա­րե­կամ­նե­րի» հան­դեպ ՀՀ ղե­կա­վա­րու­թյան կող­մից հե­տապ­նդ­ման դրսևո­րում։ Դրա­նից ի­հար­կե կա­րող են բխել ո­րո­շա­կի հետևանք­ներ։ Մաս­նա­վո­րա­պես, պա­տա­հա­կան չէ, որ այդ հրա­պա­րա­կու­մից ան­մի­ջա­պես հե­տո, ըստ մոս­կո­վյան ո­րոշ աղ­բյուր­նե­րի, հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ կապ­ված լրատ­վա­կան ռե­սուր­սում զե­տեղ­վեց հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյան սո­րո­սյան ծա­գում­նա­բա­նու­թյան մա­սին հոդ­վա­ծը, ո­րում ներ­կա­յաց­վեց սո­րո­սյան հիմ­նադ­րա­մի հետ կապ­ված ՀՀ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի ցան­կը, ո­րը գլ­խա­վո­րում էր ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, և ո­րի մեջ ի դեպ ներգ­րավ­ված է նաև ԱԱԾ ներ­կա ղե­կա­վա­րը։


Խա­ղադ­րույ­քը, որ դր­վել է հան­րա­հա­վա­քի վրա, բա­վա­կա­նին մեծ է. նշ­ված ե­րեք ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը լուրջ կազ­մա­կեր­պա­կան աշ­խա­տանք են տա­նում։ Նույ­նիսկ ԲՀԿ-ն դա­սա­կան սխե­մա­յով է ըն­թա­նում. հան­րա­հա­վա­քի կազ­մա­կեր­պու­մը, ընդ­դի­մա­դիր զանգ­ված­նե­րի կոն­սո­լի­դա­ցիան սկ­սել է մար­զե­րից։ Ծա­ռու­կյա­նը, եր­կար ժա­մա­նակ մարզ առ մարզ այ­ցե­լե­լով, այս­պես ա­սած, գույ­քագ­րում է իր կա­ռույց­նե­րը, փոր­ձում է ռե­սուրս­ներն օգ­տա­գոր­ծե­լով հնա­րա­վո­րինս շատ մարդ հա­վա­քել հրա­պա­րա­կում։
Հաշ­վի առ­նե­լով, որ ե­րեք քա­ղա­քա­կան ու­ժերն էլ, որ լի­նե­լու են հար­թա­կում, ինս­տի­տու­ցիո­նալ են՝ ու­նեն ի­րենց կա­ռույց­նե­րը, կու­սակ­ցա­կան կադ­րա­յին բա­զա, ֆի­նան­սա­պես կա­յուն են, ու­նեն ար­տա­քին քա­ղա­քա­կան կա­պեր, հան­րա­հա­վաք կազ­մա­կեր­պելն ա­ռանձ­նա­պես մեծ խն­դիր չպետք է լի­նի։ ՈՒ պա­տա­հա­կան չէ, որ իշ­խա­նու­թյու­նը մտա­հոգ­ված է, քա­նի որ այս ե­րեք ու­ժե­րի հա­մար զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում կազ­մա­կեր­պե­լը շատ բարդ խն­դիր չէ։ Դրա­նով է պայ­մա­նա­վոր­ված, որ փոր­ձում են հենց բնում խեղ­դել այս գոր­ծըն­թա­ցը, այդ թվում՝ ա­ռաջ­նորդ­նե­րին ա­զա­տազր­կե­լով և այլն։


Այս­տեղ կա նաև մեկ նր­բու­թյուն։ Ինչ­պես փոր­ձա­գետ­ներն են նշում, Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը նաև ա­պա­ցու­ցե­լու խն­դիր ու­նի։ Հու­նի­սին, երբ փոր­ձում էին ԲՀԿ ա­ռաջ­նոր­դին ձեր­բա­կա­լել, նրան չհա­ջող­վեց, հա­նուն իր պաշտ­պա­նու­թյան, փո­ղոց հա­նել մեծ զանգ­ված­նե­րի, և հօդս ցն­դե­ցին այն ա­ռաս­պել­նե­րը, թե Ծա­ռու­կյանն ու­նի տաս­նյակ հա­զա­րա­վոր հետևորդ­ներ։ Այժմ, սա­կայն, ե­կել է ժա­մա­նա­կը հա­կա­ռակն ա­պա­ցու­ցե­լու և ի­րա­կան ու­ժը ցու­ցադ­րե­լու։ Սրա­նով է պայ­մա­նա­վոր­ված, որ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը մեծ ջա­նա­սի­րու­թյամբ է զբաղ­վում հան­րա­հա­վա­քի կազ­մա­կերպ­ման հար­ցե­րով։


Այս­պի­սով հան­րա­հա­վա­քով կա­վարտ­վի ընդ­դի­մու­թյան հա­մախմ­բու­մը, ին­չը սկիզբ կդ­նի քա­ղա­քա­կան նոր փու­լի։ Այս­տեղ ի­հար­կե հարց է ա­ռա­ջա­նում՝ ի՞նչ տեղ ու դեր ու­նեն այս գոր­ծըն­թաց­նե­րում մյուս ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը։ ՀՀԿ-ն կար­ծես թե ո­րո­շա­կի խան­դով է վե­րա­բեր­վում այս պրո­ցե­սին, քա­նի որ հան­րա­պե­տա­կան­նե­րը ցան­կու­թյուն ու­նեն մաս­նակ­ցե­լու, սա­կայն ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը խու­սա­փում են վեր­ջին­ներս հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցե­լուց՝ հաշ­վի առ­նե­լով, որ ըն­դա­մե­նը 2,5 տա­րի ա­ռաջ հենց նրանք իշ­խա­նու­թյան բե­րե­ցին Նի­կոլ Փա­շի­նյա­նին։ Ինչ վե­րա­բե­րում է Ռո­բերտ Քո­չա­րյա­նին, ա­պա վեր­ջինս ա­ռանձ­նա­պես չի երևում այս զար­գա­ցում­նե­րում։ Սա­կայն ակն­հայտ է, որ այն քա­ղա­քա­կան ու­ժե­րը, ո­րոնք հար­թա­կում են, շատ հեշտ կհա­մա­գոր­ծակ­ցեն ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի հետ, երբ նա ո­րո­շի բա­ցա­հայտ մաս­նակ­ցել քա­ղա­քա­կան ակ­ցիա­նե­րին։ Ա­ռայժմ այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, թե Ռո­բերտ Քո­չա­րյանն իր սե­փա­կան ճա­նա­պար­հով է ըն­թա­նում, ո­րը դեռևս չի խաչ­վում այս ե­րեք ու­ժե­րի հետ։ Սա­կայն ակն­հայտ է, որ նրա հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ընդ­դի­մու­թյան այս ե­րեք ու­ժե­րի հա­մար շատ ա­վե­լի սա­հուն ու թեթև կլի­նի, քան ՀՀԿ-ի։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 5768

Մեկնաբանություններ