Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հա­յաս­տա­նի ու հա­յութ­յան թշ­նա­մի­նե­րը շա­րու­նա­կում են ստո­րու­թ­յուն­ներ պատ­րաս­տել

Հա­յաս­տա­նի ու հա­յութ­յան թշ­նա­մի­նե­րը շա­րու­նա­կում են ստո­րու­թ­յուն­ներ պատ­րաս­տել
08.09.2020 | 00:25

Մենք և՛ հու­նի­սին, և՛ հու­լի­սին շատ ենք գրել Թուր­քիա­յի «ա­նա­ռողջ» քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին, ընդ ո­րում՝ ոչ միայն հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կամ էլ կով­կա­սյան թա­թար­նե­րի խա­մա­ճի­կա­յին հան­րա­պե­տու­թյան հետ հա­յե­րի ռազ­մա­կան հա­կա­մար­տու­թյան հետ կապ­ված հար­ցե­րով։ Ես ա­ռա­ջար­կում եմ այլևս չվի­րա­վո­րել հարևան ի­րան­ցի­նե­րին. «ադր­բե­ջան» բա­ռը կա­րող է կի­րառ­վել միայն Ի­րա­նի հյու­սի­սա­յին եր­կու մար­զե­րի, և ոչ որևէ այլ տա­րած­քի նկատ­մամբ։ Բայց այ­սօր խոս­քը միայն Թուր­քիա­յի մա­սին է, թեև դժ­վար է չտես­նել, թե հու­լի­սին Նա­խիջևա­նում թուր­քերն ինչ սադ­րիչ զո­րա­վար­ժու­թյուն­ներ էին կա­տա­րում կով­կա­սյան թա­թար­նե­րի հետ հա­մա­տեղ։ Դա մշ­տա­կան վտանգ է և՛ Հա­յաս­տա­նի, և՛ Ար­ցա­խի հա­մար։
Հու­լի­սի երկ­րորդ կե­սին ի­րա­վի­ճա­կը կտ­րուկ սր­վեց Աֆ­ղանս­տա­նում, և ոչ մե­կը Հա­յաս­տա­նում չպետք է մտա­ծի, թե «դա մեզ չի վե­րա­բե­րում»։ Եվ հար­ցը միայն այն չէ, որ, ցա­վոք, մեր զին­ծա­ռա­յող­նե­րը շա­րու­նա­կում են ՆԱ­ՏՕ-ի ան­դամ եր­կր­նե­րի զին­ծա­ռա­յող­նե­րի «քա­մակ­նե­րը պա­հել» Ղան­դա­հա­րի և Մա­զա­րի-Շա­րի­ֆի օ­դա­նա­վա­կա­յան­նե­րում։ Դժ­բախ­տա­բար, Աֆ­ղանս­տա­նի վեր­ջին բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետևում շատ վտան­գա­վոր գոր­ծըն­թաց է թաքն­ված. Հա­յաս­տա­նի ու հա­յե­րի եր­կու թշ­նա­մի­նե­րը՝ Թուր­քիան ու Պա­կիս­տա­նը, փոր­ձում են վե­րա­կանգ­նել ագ­րե­սիվ սուն­նիա­կան պա­նիս­լա­միզ­մը։ Այդ գոր­ծըն­թա­ցը հո­վա­նա­վո­րում են ԱՄՆ-ը և Իս­րա­յե­լը։ Մենք ար­դեն հայտ­նել ենք, որ Թուր­քիան ա­հա­բե­կիչ­նե­րին Այ­սր­կով­կաս տե­ղա­փո­խե­լու պլան­ներ ու­նի, և այն եր­կյուղ­նե­րը, որ Թուր­քիան կցան­կա­նա նրանց օգ­տա­գոր­ծել Հա­յաս­տա­նի հետ հնա­րա­վոր պա­տե­րազ­մում, հիմ­նա­վոր են։ Մենք գրել ենք նաև, որ Թուր­քիան հաս­տատ կցան­կա­նա Այ­սր­կով­կա­սում օգ­տա­գոր­ծել թուր­քա­կան ծագ­մամբ ա­հա­բե­կիչ­նե­րին, ո­րոնց մեծ մա­սը կենտ­րո­նա­ցած է «Հիզբ աթ Թուր­քես­տա­նի» («Թուր­քես­տա­նի իս­լա­մա­կան կու­սակ­ցու­թյուն») խմ­բա­վոր­ման մեջ։ Բայց հի­մա երևում է Թուր­քիա­յի պլան­նե­րի ևս մեկ դեր. Պա­կիս­տա­նի և ԱՄՆ-ի հետ հա­մա­տեղ պա­տե­րազմ հրահ­րել Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում, ի­հար­կե՝ Աֆ­ղանս­տա­նի մի­ջո­ցով։ Պա­կիս­տա­նի զին­վո­րա­կան­նե­րի կող­մից Աֆ­ղանս­տա­նի խա­ղաղ քա­ղա­քա­ցի­նե­րի կան­խամ­տած­ված սպա­նու­թյու­նը պա­տե­րազմ հրահ­րե­լու քայ­լե­րից մեկն է։ Ան­կա­րա­յի և Իս­լա­մա­բա­դի այ­սօր­վա ջան­քե­րի նպա­տա­կը նույնն է՝ Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի «քթի տակ խո­թել» բազ­մա­թիվ պա­տե­րազմ­ներ։ Եվ այժմ հաս­կա­նա­լի է, որ Ա­լիևնե­րի «ապ­շե­րո­նյան խա­նու­թյա­նը» օգ­նու­թյուն ցույց կտա ոչ միայն Թուր­քիան, այլև Պա­կիս­տա­նը...
Պան­թուր­քիստ­նե­րը և Պա­կիս­տա­նի պա­նիս­լա­մա­կան­նե­րը պատ­մա­կան հին կա­պեր ու­նեն։ Թուրք-պա­կիս­տա­նյան ներ­կա­յիս հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սկիզ­բը դր­վել է 100 տա­րի ա­ռաջ։ Բրի­տա­նա­կան Հնդ­կաս­տա­նում 1918-22 թթ. գո­յու­թյուն ու­ներ «Խա­լի­ֆու­թյան շար­ժու­մը», ո­րը ծա­գել էր Մեծ Բրի­տա­նիա­յի և Ան­տան­տի կող­մից Օս­մա­նյան կայս­րու­թյան տրո­հու­մը թույլ չտա­լու և հենց խա­լի­ֆա­թի գա­ղա­փա­րի պաշտ­պա­նու­թյան պատր­վա­կով։ Քա­նի որ Բրի­տա­նա­կան Հնդ­կաս­տա­նում ապ­րող մու­սուլ­ման­նե­րը ֆի­նան­սա­կան օգ­նու­թյուն էին ցույց տա­լիս իր ան­կա­խու­թյան հա­մար պա­տե­րազ­մող Թուր­քիա­յի քե­մա­լա­կան­նե­րին, ա­պա Ան­կա­րան 1947 թ. իս­կույն դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տեց նո­րաս­տեղծ Պա­կիս­տան պե­տու­թյան հետ։ Նշա­նա­կու­թյուն ու­ներ նաև անձ­նա­կան գոր­ծո­նը. Պա­կիս­տա­նի հիմ­նա­դիր Մու­հա­մեդ Ա­լի Ջին­նան բարձր կար­ծիք ու­ներ Ա­թա­թուր­քի վե­րա­բե­րյալ։ Նույն կերպ էր վար­վում նաև 1999-ին իշ­խա­նու­թյան ե­կած նա­խա­գահ Փեր­վեզ Մու­շա­րա­ֆը։ Եր­կու եր­կր­նե­րը մշ­տա­պես ա­ջակ­ցում էին ի­րար մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կով։ 1974 թ. Պա­կիս­տա­նը միակ եր­կիրն էր, ո­րը պաշտ­պա­նեց Կիպ­րո­սում թուր­քա­կան գոր­ծո­ղու­թյու­նը։ 2003 թ. իր թուրք գոր­ծըն­կեր Էր­դո­ղա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ Պա­կիս­տա­նի վար­չա­պետ Շաու­քաթ Ա­զի­զը հայ­տա­րա­րեց. «Թուր­քիան ինչ քայ­լեր էլ ծրագ­րի Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սի վե­րա­բե­րյալ, մենք նրան կա­ջակ­ցենք ա­ռանց վե­րա­պա­հու­թյան, 100 տո­կո­սով նրա կող­մից ենք»։ Նա­խա­գահ Մու­շա­րա­ֆը նույն­պես հայ­տա­րա­րեց, որ «Պա­կիս­տա­նը լիո­վին պաշտ­պա­նում է կիպ­րոս­ցի թուր­քե­րի պայ­քարն ի­րենց ար­դա­րա­ցի գոր­ծի հա­մար»։


Չնա­յած երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վատ­թա­րաց­մա­նը 1990-ա­կան­նե­րին (պատ­ճառն այն էր, որ Թուր­քիան պաշտ­պա­նում էր «Հյու­սի­սա­յին դա­շին­քին», իսկ Պա­կիս­տանն օգ­նում էր Աֆ­ղանս­տա­նի Իս­լա­մա­կան Է­մի­րա­թին և «թա­լիբ­նե­րին»), 2001 թ. Թուր­քիա­յի նա­խա­գահ Սե­զե­րը հայ­տա­րա­րեց Քաշ­մի­րի հա­կա­մար­տու­թյու­նում Պա­կիս­տա­նի պաշտ­պա­նու­թյան մա­սին։ Իսկ Էր­դո­ղա­նը 2003 թ. հու­նի­սին հայ­տա­րա­րեց. «Մենք կար­ծում ենք, որ Քաշ­մի­րի հիմ­նախն­դիր­նե­րը լու­ծե­լու ուղ­ղու­թյամբ Պա­կիս­տա­նի բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դրա­կան են, և բարձր ենք գնա­հա­տում դրանք։ Քաշ­մի­րի հար­ցում Թուր­քիան ամ­բող­ջո­վին պաշտ­պա­նում է Պա­կիս­տա­նին։ Խն­դի­րը պետք է լուծ­վի հնա­րա­վո­րինս ա­րագ»։ 2020 թ. Ան­կա­րա­յի և Դե­լիի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը վա­տա­ցան Էր­դո­ղա­նի կող­մից Պա­կիս­տա­նի և քաշ­մի­րյան ա­հա­բե­կիչ­նե­րի բա­ցա­հայտ պաշտ­պա­նու­թյան, ինչ­պես նաև փո­ղե­րի լվաց­ման դեմ պայ­քա­րում ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ մշա­կող խմ­բի (հան­ցա­վոր լվաց­ման և ա­հա­բեկ­չու­թյան ֆի­նան­սա­վոր­ման հա­կազ­դե­ցու­թյամբ զբաղ­վող միջ­կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն) հետ տա­րա­ձայ­նու­թյու­նում Իս­լա­մա­բա­դին օգ­նե­լու Էր­դո­ղա­նի խոստ­ման պատ­ճա­ռով։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին մենք հայտ­նել ենք, թե ինչ­պես կոշտ և ան­գամ կո­պիտ կեր­պով էր այն ժա­մա­նակ Հնդ­կաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը «տե­ղը դրել» Էր­դո­ղա­նին։


Պարզ է, որ թուր­քե­րի ու պա­կիս­տան­ցի­նե­րի դա­շին­քը հիմ­նա­կա­նում ուղղ­ված է ոչ այն­քան հա­յե­րիս, որ­քան ՌԴ-ի, Ի­րա­նի և Չի­նաս­տա­նի դեմ, ո­րով­հետև Ան­կա­րա­յի և Իս­լա­մա­բա­դի թի­կուն­քում հս­տակ երևում են ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի «ուր­վագ­ծե­րը»։ Եվ երբ, օ­րի­նակ, օ­գոս­տո­սի վեր­ջին Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րը (Ա­ՄԷ) պարտ­վո­ղա­կան պայ­մա­նա­գիր կն­քեց Իս­րա­յե­լի հետ, Ի­րանն ան­մի­ջա­պես Ա­ՄԷ-ին մե­ղադ­րեց իս­լա­մին դա­վա­ճա­նե­լու և Իս­րա­յե­լին ու նրա հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րին Պար­սից ծոց մտ­նե­լու թույ­լտ­վու­թյան մեջ։ Այդ մե­ղադ­րան­քը ծայ­րա­հեղ ծանր է Ա­ՄԷ-ի կազ­մի մեջ մտ­նող միա­պե­տու­թյուն­նե­րի հա­մար։ Բայց ան­տեղ տեղ կա նաև կով­կա­սյան թա­թար­նե­րի հան­րա­պե­տու­թյան հա­մար. նրան ակն­հայ­տո­րեն հանձ­նա­րար­ված է ա­մեն կերպ դժ­վա­րաց­նել Հա­յաս­տա­նի հետ Ռու­սաս­տա­նի և այլ եր­կր­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։ Եվ ա­հա մի նոր սկան­դալ։ Հու­լի­սի վեր­ջին Բա­քուն սկ­սեց խո­սել մի «սեն­սա­ցիա­յի» մա­սին, ո­րը, կով­կա­սա­թա­թար լրագ­րող­նե­րի և բազ­մա­թիվ վեր­լու­ծա­բան­նե­րի կար­ծի­քով, պետք է պայ­թեց­ներ «ողջ» մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Պարզ­վում է, որ գրե­թե լիո­վին ոչն­չաց­ված Սեր­բիան Հա­յաս­տա­նին ա­կա­նա­նե­տա­յին ա­կան­ներ է մա­տա­կա­րա­րել։ Բաք­վում ով ա­սես, որ չէր գո­ռում. «Սար­սա­փե­լի է»։ Ապ­շե­րո­նում գտն­վե­ցին զեն­քի տա­րած­ման վրա հս­կո­ղու­թյան գծով ՄԱԿ-ի հա­մա­ձայ­նագ­րե­րի ու կո­դեքս­նե­րի հա­զա­րա­վոր պա­հա­պան­ներ։ Նրանց «մե­ղադ­րանք­նե­րի» էու­թյունն այս էր. «Բելգ­րա­դը կեղ­տոտ առևտուր է ա­նում օ­կու­պանտ, ագ­րե­սոր, ֆա­շիս­տա­կան Հա­յաս­տա­նի հետ՝ ոտ­նա­հա­րե­լով մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը և դա­վա­ճա­նե­լով բա­րե­կամ Ադր­բե­ջա­նի շա­հե­րին»։ Որ­պես ի­րենց «մեր­կա­ցում­նե­րի» ա­պա­ցույց՝ անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի հա­մար աշ­խա­տող և հան­կար­ծա­կի խա­ղա­ղա­սեր դար­ձած այդ վար­ձու գր­չակ­նե­րը քաղ­վածք­ներ էին ներ­կա­յաց­նում ինչ-որ փաս­տաթղ­թե­րից, ինչ­պես նաև հղում ա­նում Սեր­բիա­յի առևտրի նա­խա­րար Ռա­սիմ Լյա­յի­չի հայ­տա­րա­րու­թյա­նը, ո­րը հաս­տա­տում էր, որ Հա­յաս­տա­նին ա­կան­ներ մա­տա­կա­րա­րե­լու պայ­մա­նա­գի­րը գաղտ­նիք չէ, որ այդ պայ­մա­նագ­րին հա­վա­նու­թյուն են տվել Սեր­բիա­յի 4 նա­խա­րա­րու­թյուն­ներ և հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը։ Լյա­յի­չը ներ­կա­յաց­րել է ի­րա­վի­ճա­կը ի պա­տաս­խան Սեր­բիա­յի խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Մա­րին­կա Տո­պի­չի հարց­ման։ Պետք է են­թադ­րել, որ սույն Մա­րին­կան նուրբ ու­տեստ­նե­րի խո­րա­գի­տակ գնա­հա­տող է և քա­նիցս համ­տե­սել է կաս­պիա­կան նր­բա­համ թա­ռա­փա­միսն ու խա­վիա­րը։ Այլ կերպ չի կա­րե­լի հաս­կա­նալ պատ­գա­մա­վո­րու­հու վար­քը, ո­րը բաք­վե­ցի «խա­ղա­ղա­սեր­նե­րի» հետ բա­ռա­ցիո­րեն հա­մա­ժա­մա­նակ նետ­վել էր դա­տա­պար­տե­լու սե­փա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը Հա­յաս­տա­նի հետ զեն­քի «ա­պօ­րի­նի» գոր­ծար­քի հա­մար։


Եվ միայն նա­խա­րար Լյա­յի­չը ստիպ­ված չե­ղավ պաշտ­պան­վե­լու և ար­դա­րաց­նե­լու Սեր­բիա­յի կա­ռա­վա­րու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Բաք­վի վարձ­կան­նե­րի մե­ղադ­րանք­նե­րի տա­րա­փը թափ­վեց նաև պայ­մա­նագ­րին հա­մա­ձայ­նու­թյուն տված մյուս նա­խա­րար­նե­րի և «Vektura trans» ըն­կե­րու­թյան սե­փա­կա­նա­տեր Սլո­բո­դան Տե­շի­չի վրա, հենց ո­րի գոր­ծա­րան­նե­րից, իբր, դուրս են տար­վել Հա­յաս­տա­նի հա­մար նա­խա­տես­ված ա­կան­նե­րը և ո­րոշ քա­նա­կու­թյամբ հրաձ­գա­յին զեն­քը։ Այդ հիս­տե­րիկ ծրագ­րի պսա­կը դար­ձավ Ադր­բե­ջա­նում Սեր­բիա­յի գոր­ծե­րի ժա­մա­նա­կա­վոր հա­վա­տար­մա­տա­րին Ադր­բե­ջա­նի ԱԳՆ հրա­վի­րե­լը հու­լի­սի 20-ին։ Այն­տեղ «խա­նու­թյան» փո­խարտ­գործ­նա­խա­րար Խա­լաֆ Խա­լա­ֆո­վը Սեր­բիա­յի դես­պան Դա­նի­ցե Վեի­նո­վի­չին բո­ղոք է հայտ­նել՝ սեր­բա­կան ղե­կա­վա­րու­թյանն իր ու­ղեր­ձը լցո­նե­լով խրա­տա­կան խոս­քե­րով, որ կա բա­րե­կա­մու­թյուն պե­տու­թյուն­նե­րի միջև, կա դա­վա­ճա­նու­թյուն, և ի­րեն ինչ­պես պետք է պա­հի Բելգ­րա­դը Բաք­վի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, որ չկորց­նի վս­տա­հու­թյունն իր նկատ­մամբ։ Խա­լա­ֆո­վը չմո­ռա­ցավ տի­կին Վեի­նո­վի­չին հի­շեց­նել Սեր­բիա­յին պահ­պա­նիչ դի­մակ­նե­րով և դե­ղո­րայ­քով Ադր­բե­ջա­նի կող­մից մար­դա­սի­րա­կան այն օգ­նու­թյան մա­սին, ո­րի հա­մար տի­կին Վեի­նո­վի­չը ժա­մա­նա­կին ե­րախ­տա­գի­տա­կան հար­ցազ­րույց­ներ է ու­նե­ցել ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-նե­րի հետ։ Նման հար­ձա­կում­նե­րը քիչ հա­մա­րե­լով՝ Սեր­բիա­յի հաս­ցեին «մե­ղադ­րանք­ներ» ներ­կա­յաց­նե­լու գոր­ծին լծ­վեց նաև արտ­քա­ղա­քա­կան հար­ցե­րով Ա­լիևի օգ­նա­կան Հիք­մեթ Հա­ջի­զա­դեն։ Նա լուրջ դեմ­քով Սեր­բիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րին «նա­խազ­գու­շաց­րեց» քա­ղա­քա­կան կար­ճա­տե­սու­թյու­նից, քա­նի որ, ըստ նրա, Բա­քուն տվյալ­ներ ու­նի, որ Հա­յաս­տա­նին վա­ճառ­ված սեր­բա­կան զեն­քը կա­րող է հան­ձն­վել ա­հա­բե­կիչ­նե­րին... Իսկ և իսկ ինչ­պես գողն է գո­չում՝ բռ­նե­ցեք գո­ղին, ի­րե­նից մե­ղադ­րանք­նե­րը հե­ռաց­նե­լու հա­մար։ Օ­րի­նակ, այն մա­սին, որ հենց Բա­քուն է ա­հա­բե­կիչ­նե­րի հա­մար (Բուլ­ղա­րիա­յով) զենք ու զի­նամ­թերք ու­ղար­կել Սի­րիա։


Սա­կայն վեր­ջին պա­հին կով­կա­սյան թա­թար­նե­րի հիս­տե­րի­կան սա­ռեց­րեց Սեր­բիա­յի նա­խա­գահ Ա­լեք­սանդր Վու­չի­չը։ Նրա հայ­տա­րա­րու­թյան մեջ եր­կու ու­ղերձ կար՝ ուղղ­ված պաշ­տո­նա­կան Բաք­վին և սեր­բա­կան ընդ­դի­մու­թյա­նը, ո­րին ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը ե­ռան­դա­գին լա­րում էր կա­ռա­վա­րու­թյան դեմ։ Ա­ռա­ջին. Վու­չի­չը հի­շեց­րեց, որ Սեր­բիան Ադր­բե­ջա­նին 10 ան­գամ ա­վե­լի շատ է տա­րա­տե­սակ զենք վա­ճա­ռել, քան Հա­յաս­տա­նին։ Երկ­րորդ. ընդ­դի­մու­թյա­նը և բաք­վե­ցի­նե­րին հռե­տո­րա­կան հարց ուղ­ղեց. ինչ ա­նել պաշտ­պա­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նում զբաղ­ված այն տաս­նյակ­հա­զա­րա­վոր մարդ­կանց, ե­թե հրա­ժար­վեն շա­հա­վետ պայ­մա­նագ­րե­րից լոկ այն պատ­ճա­ռով, որ մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րից ինչ-որ մե­կի սր­տով չեն զեն­քի այս կամ այն գոր­ծարք­նե­րը։ Չէ՞ որ ե­թե այդ­պես է, ա­պա միշտ կլի­նեն դժ­գոհ­ներ, հետևա­բար ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րը (ՌԱՀ) պետք է վե­րաց­նել ու նրա փո­խա­րեն ստա­նալ գոր­ծա­զուրկ­նե­րի նոր ամ­բոխ­ներ։ Դրա­նից հե­տո սեր­բա­կան ընդ­դի­մու­թյու­նը գե­րա­դա­սեց սսկ­վել՝ հաշ­վի առ­նե­լով բան­վոր դա­սա­կար­գի քն­նա­դա­տու­թյան ու բո­ղո­քի կրա­կի տակ հայ­տն­վե­լու հե­ռան­կա­րը։ Իսկ Բաք­վում միան­գա­մից սթափ­վե­ցին՝ ճիշտ կեր­պով ըմ­բռ­նե­լով Վու­չի­չի ակ­նարկն այն մա­սին, որ ե­թե նա փա­կագ­ծե­րը բա­ցի, ա­պա Ա­լիևնե­րի ըն­տա­նիքն ին­քը կհայ­տն­վի մի­ջազ­գա­յին սկան­դա­լի է­պի­կենտ­րո­նում։ Ինչ­պես հայտ­նի է, ըստ պաշ­տո­նա­կան վար­կա­ծի, սեր­բա­կան ՌԱՀ-ի ար­տադ­րան­քը չկա ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի սպա­ռա­զի­նու­թյան մեջ։ Հա­մե­նայն դեպս, ադր­բե­ջան­ցի­նե­րի կող­մից սեր­բա­կան ար­տադ­րու­թյան հրաձ­գա­յին զեն­քի, ինչ­պես նաև ա­կա­նա­նետ­նե­րի, նռ­նա­կա­նետ­նե­րի և նրանց զի­նամ­թեր­քի (դա է Բելգ­րա­դի սե­փա­կան պաշտ­պա­նա­կան ար­տադ­րան­քի ար­տա­հան­ման հիմ­նա­կան հոդ­վա­ծը) լայ­նա­ծա­վալ կի­րառ­ման հաս­տա­տում չկա։ Հայտ­նի է նաև, որ Սեր­բիան ար­տադ­րում ու վա­ճա­ռում է գլ­խա­վո­րա­պես խոր­հր­դա­յին նմու­շի զենք՝ ո­րո­շա­կի դեպ­քե­րում ինչ-որ չա­փով լրամ­շա­կե­լով այն։ Իսկ այդ­պի­սի զեն­քը մեծ պա­հան­ջարկ ու­նի Մեր­ձա­վոր Արևել­քում, Աֆ­րի­կա­յում և Աֆ­ղանս­տա­նում։ Ի դեպ, խոր­հր­դա­յին նմու­շի ո­րա­կյալ զեն­քի բարձր պա­հան­ջար­կի մա­սին նշել էր նաև Սեր­բիա­յի առևտրի նա­խա­րար Լյա­յի­չը։


Ի՞նչ էր ակ­նար­կել Վու­չի­չը՝ իր ադր­բե­ջան­ցի ըն­կե­րա­կից­նե­րին սսկ­վե­լու կոչ ա­նե­լով։ Այն, որ Ադր­բե­ջա­նը միշտ էլ սեր­բա­կան զենքն ու զի­նամ­թեր­քը վե­րա­վա­ճա­ռել է եր­րորդ եր­կր­նե­րում՝ Սի­րիա­յում, Ի­րա­քում, Լի­բա­նա­նում, Լի­բիա­յում և այլն, որ­տեղ մինչ այժմ գոր­ծում են «Ալ Քաի­դա­յի», ԻՊ-ի և այլ հան­ցա­գործ խմ­բե­րի ա­հա­բե­կիչ­նե­րը։ Ար­ժե հի­շել բուլ­ղա­րա­ցի լրագ­րո­ղու­հի Դի­լյա­նա Գայ­տան­ջիևա­յի հրա­պա­րա­կած նյու­թը Ադր­բե­ջա­նի մի­ջո­ցով Բալ­կա­նյան եր­կր­նե­րում գն­ված ու Մեր­ձա­վոր Արևելք ուղղ­ված հս­կա­յա­կան քա­նա­կով զեն­քի մա­սին։ Իսկ այս պատ­մու­թյունն օգ­տա­կար է երևա­նյան վայ-փոր­ձա­գետ­նե­րի հա­մար, ո­րոնք 2008 թվա­կա­նից կեղծ լու­րեր են տա­րա­ծում, թե իբր «սեր­բե­րը հա­յե­րի եղ­բայր­նե­րը չեն», և պետք է կողմ­նո­րոշ­վել դե­պի Արևմուտ­քի հա­կա­սեր­բա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։

(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 10798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ