Բնակչության մեծ մասը կարող է բնական իմունիտետ ունենալ նոր կորոնավիրուսի նկատմամբ, թեպետ երբեք չի վարակվել՝ պնդում են գիտնականները: Սըր Ջոն Բելը, Օքսֆորդի համալսրանի բժշկագիտության պրոֆեսորը, որ գլխավորում է Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակման Օքսֆորդի թիմը, հայտարարել է, որ մարդկանց մեծ մասը, հավանաբար, իմունիտետի ֆոնային մակարդակ ունեն՝ գրում է Սառա Նեպտոնը The Telegraph-ում: Վերջին հետազոտությունները ստիպում են ենթադրել, որ իմունային համակարգը կարող է ակտիվանալ այլ կորոնավիրուսներով, օրինակ, հարբուխ հարուցող, որ օրգանիզմին լրացուցիչ միավորներ է տալիս Covid-19-ի դեմ պայքարում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ իմունային համակարգի առանձին մասը՝ Т բջիջները արձագանքում են ամինաթթուների շղթային, որ արտադրում են կորոնավիրուսների տարբեր տեսակները և կարող են արգելափակել վիրուսը մարդկանց մոտ, որի արդյունքում ախտանիշներ չեն դրսևորվում: Տարեցների Т բջիջների ակտիվությունը կտրուկ կրճատվում է, այս պատճառով, թերևս, նրանց դեպքում հիվանդության բարդանալու ռիսկը ավելի մեծ է:
Բրիտանիայի Համայնքների պալատի գիտությունների ու տեխնոլոգիաների հատուկ հանձնաժողովում ելույթում սըր Ջոն Բելը ասել է. «Մարդն ունի խաչաձև արձագանք Т բջիջներին, որոնց ակտիվացնում են ստանդարտ էնդեմիկ կորոնավիրուսները: Ես կարծում եմ, որ Т բջիջներ ունի մարդկանց մեծ մասը: Մարդիկ, հավանաբար, ունեն ֆոնային Т բջջային ինունիտետ՝ նախքան կորոնավիրուսին հանդիպելը, և դա բացատրում է՝ ինչու՞ ոմանց դեպքում հիվանդությունը ախտանիշներ չունի: Т բջիջները մի քիչ պակասում են, երբ դուք 65 տարեկան եք, և գուցե, այնքան արդյունավետ չեն վիրուսները հեռացնելիս, որ բացատրում է հիվանդության մի շարք առանձնահատկությունները»:
Օքսֆորդի համալսարանում մշակվող պատվաստանյութը ոչ միայն խթանում է հակամարմինների մշակումը, այլև՝ Т բջիջների իմունային արձագանքը: Բայց շատ մարդկանց դեպքում արդեն կարող է լինել որոշ պաշտպանություն, որ նշանակում է՝ խմբային իմունիտետը ծագում է ավելի արագ ու հեշտ, քան կարծում են հետազոտողները: Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաները կարող են պաշտպանված լինել կորոնավիրուսից, որովհետև հաճախ են հարբուխ ընկնում: Ի տարբերություն այլ վիճակներից, ինչպես գրիպը, երեխաների դեպքում հազվադեպ է զարգանում Covid-19-ի ծանր ընթացք, թեպետ, նրանք նույնպես հիվանդանում են, ինչպես մեծահասակները: Մրսածություն հարուցում են կորոնավիրուսների 4 տեսակներ, որ շրջանառվում են բնակչության մեջ և հիմնականում անվնաս են: Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե մեծահասարակները մրսածությամբ հիվանդանում են տարեկան 2-4 անգամ, դպրոցական տարիքի երեխաները՝ 12 անգամ, ու դա նրանց առավելություն է տալիս կորոնավիրուսի դեմ պայքարում:
Սառա Նեպտոն, The Telegraph
Հ.Գ. Շատ հուսադրող տեղեկություն է, բայց ինչու՞ չի նահանջում վարակը, եթե մարդիկ ունեն բնական իմունիտետ, որը զարգանում է ավելի հեշտ ու արագ: Փաստացի՝ գիտնականները նաև պիտի ուսումնասիրեն՝ թե ինչի՞ հետևանքով է մարդկանց իմունիտետը նվազում ընդհանրապես և ինչու՞ են ընկալունակ դառնում տարբեր վիրուսների նկատմամբ: Դիմադրունակության նվազման պատճառ կարող են լինել օդի աղտոտվածությունը, սննդամթերքի որակը՝ ներառյալ տարբեր պարարտանյութերի օգտագործումը, ստրեսներն ու հոգեվիճակը, միով՝ բանիվ կյանքը, որ դեպի մահ ամենաուղիղ ճանապահն է: Առանց վիրուսի էլ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ