Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Քլինթոնը ներողություն է խնդրել Պակիստանից

Քլինթոնը ներողություն է խնդրել Պակիստանից
04.07.2012 | 12:29

Պակիստանի իշխանությունները համաձայնել են վերականգնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի համար նախատեսված բեռների տարանցումը երկրի տարածքով։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ պակիստանցի իր գործընկերոջ հետ տեղի ունեցած հեռախոսային բանակցություններից հետո։
Իսլամաբադը ՆԱՏՕ-ի բեռների տարանցումը դադարեցրել էր նախորդ տարվա նոյեմբերին այն բանից հետո, երբ ամերիկյան կողմից հասցված օդային հարվածներից 24 պակիստանցի զինվոր էր զոհվել։
Քլինթոնը հայտարարել է, որ Պակիստանի արտգործնախարարի հետ զրույցում ներողություն է խնդրել պակիստանցի զինվորների մահվան համար։ «Մենք խոստովանեցինք այն սխալները, որոնք հանգեցրին զինվորականների մահվան։ Այժմ մեր նպատակն է ձգտել համագործակցել Պակիստանի և Աֆղանստանի հետ՝ նման իրավիճակներից հետագայում խուսափելու համար»,- ասել է Քլինթոնը։

Դիտվել է՝ 2066

Մեկնաբանություններ