Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Առաջիկա օրերին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ
03.07.2012 | 16:42

Հուլիսի 3-4-ը ժամանակ առ ժամանակ և 5-6-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հյուսիսարևելյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-6-ը կբարձրանա 3 -4 աստիճանով:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, եղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +6 +17, ցերեկը` +17 +22, ցածրադիր մասերում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +23 +28 , Լոռիում` գիշերը՝ +7 +12, ցերեկը` +18 +23, Տավուշում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +15 +19, ցերեկը՝ +26 +29, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +25 +29, նախալեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +17 + 22 և Արցախում գիշերը` +14 +17, ցերեկը` +20 +25 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 4 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ անկայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 60-90 տոկոսի սահմաններում:
Երևանում հուլիսի 3-4-ը ժամանակ առ ժամանակ և 5-6 -ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +27 +29, երեկոյան կողմ` +22 +24 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ