Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Մեքսիկայի նախագահական ընտրություններում առջևում է ընդդիմության թեկնածուն

Մեքսիկայի նախագահական ընտրություններում առջևում է ընդդիմության թեկնածուն
02.07.2012 | 13:11

Մեքսիկայի նախագահական ընտրություններում բավականին մեծ առավելությամբ առջևում է ընդդիմության թեկնածու, 45-ամյա Էնրիկե Պենա Նիետոն: Այդ մասին վկայում են մեքսիկական հեռուստաընկերությունների կողմից պատվիրված էկզիթ փոլի արդյուքները:
Նիետոն ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցության թեկնածուն է, կուսակցություն, որ Մեքսիկայում իշխել է 70 տարի` մինչև 2000 թվականը: Հարցման արդյունքների համաձայն` Նիետոն 8-10 տոկոսով առաջ է անցել իր մրցակցից` Մեխիկոյի նախկին քաղաքապետ Անդրես Մանուել Լոպես Օբրադորից: Երրորդ տեղում 51-ամյա Ժոզեֆինա Վասկես Մոտան է, որը ներկայացնում է իշխող կուսակցությունը:

Դիտվել է՝ 1822

Մեկնաբանություններ