Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 
  •  Ստոկհոլմյան սինդրոմ կամ քաղաքական մազոխիզմ

    Ստոկհոլմյան սինդրոմ կամ քաղաքական մազոխիզմ

    07.09.2023| 22:00
    Նախորդ տարի` 2022թ. մարտի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա: Նախորդ տարի` 2022թ. մարտի 25-ին, Ուկրաինայի Գերագույն Ռադան իր թվիթերյան պաշտոնական էջով ողջունել է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա:
  • Անհաշվենկատ արկածախնդրություն

    Անհաշվենկատ արկածախնդրություն

    07.09.2023| 08:10
    Վերջին վեց ամսվա ընթացքում առիթ եմ ունեցել մի քանի անգամ նշելու, որ Ուկրաինան ռազմաճակատում ինչ-որ բան փոխելու սահմանափակ ժամանակ ունի, և այդ ժամանակը մինչև հոկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածն է։ Ի դեպ, Պատերազմի ուսումնասիրման բրիտանական ինստիտուտի փորձագետները՝ մի քանի օր առաջ, Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ռազմական վերլուծաբան Ֆրանց-Ստեֆան Գադին՝ այսօր, կատարել են նույնաբովանդակ մեկնաբանություններ` նշելով, որ ուկրաինական հարձակման համար վճռորոշ են լինելու առաջիկա չորս շաբաթները։
  • Քաջալերանքի մեկ բառ՝ վհատության փոխարեն

    Քաջալերանքի մեկ բառ՝ վհատության փոխարեն

    06.09.2023| 17:41
    Հայոց թշնամիները մեզ ահաբեկում են հնարավոր բոլոր միջոցներով, խաթարում մեր հոգու անդորրը, պղտորում մեր մտքերը, աղավաղում իրականությունը, որպեսզի մենք նրանց հրեշավոր քայլերին դիմադարձ չկանգնենք, այլ ինքնակամ ու ծնկաչոք, լռելյայն ընդունենք մեզ պարտադրված աղետն ու համակերպվենք պարտության մտքի հետ։
  • Տեղեկատվական պատերազմ՝ երկու ճակատով

    Տեղեկատվական պատերազմ՝ երկու ճակատով

    06.09.2023| 12:43
    Հետևելով հայրենական լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղ գտնող ամենօրյա հրապարակումներին՝ մեկ-մեկ տպավորություն եմ ստանում, որ մեր դեմ տեղեկատվական պատերազմ են վարում ոչ միայն թշնամի երկրի քարոզիչները, այլև, որ անչափ վտանգավոր է, այդ ճակատում ակտիվություն դրսևորող բավական մեծ թվով յուրայիններ: Որ վերջիններիս ճնշող մեծամասնությունը չի գիտակցում իր կատարածի ահավորությունը սեփական երկրի հանդեպ, դրանում գրեթե չեմ կասկածում, բայց որ դրանց շարքերում կան այնպիսիները, որոնք, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, գիտակցաբար են իրականացնում այդ «առաքելությունը», համոզված եմ:
  • Մեղքդ գալիս է էն հայրենիքը, որ դրանք պիտի փրկեն

    Մեղքդ գալիս է էն հայրենիքը, որ դրանք պիտի փրկեն

    05.09.2023| 16:14
    Ճիշտ են ասում, որ հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է։ Ողջ կյանքում միջակություն եղածները, երբ դավաճաններից պաշտոն ու մանդատ են վերցնում, անունը դնում են՝ երկրի համար ենք անում, հայրենասեր ենք։
  • Օգնություն՝ Էրդողանին

    Օգնություն՝ Էրդողանին

    05.09.2023| 15:08
    Ասենք թե, կարելի է ռուսներից հազար անգամ դժգոհ լինել, բայց երբ երկրի ղեկավարը, իմանալով, որ երկու օրից պիտի կայանա Պուտին-Էրդողան ոչ հեշտ հանդիպումը, դնում ու իտալական լրատվամիջոցի հետ հարցազրույցում հակառուսական հայտարարություններ է անում...
  • Կոտրել կինոն կաբինետային խարդավանքներով կառավարելու ոճը

    Կոտրել կինոն կաբինետային խարդավանքներով կառավարելու ոճը

    04.09.2023| 11:16
    Այս օրերին, լարված գրաֆիկի պատճառով, աչքիցս վրիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխնախարար Դանիել Դանիելյանի՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն կատարած այցի պաշտոնական տեղեկությունը։ Բարեբախտաբար, ընկերներս հետևել են, տեղեկացրին։ Ամփոփ անդրադառնամ։
  • Սկզբում համաձայնեց «զավակին» կիսել, հետո էլ հայտարարեց, որ պետք է հանձնել «խորթ մորը»

    Սկզբում համաձայնեց «զավակին» կիսել, հետո էլ հայտարարեց, որ պետք է հանձնել «խորթ մորը»

    03.09.2023| 20:17
    Հայկական սեղաններին մի աբսուրդ կենաց կա. «Վատ ծնող չկա, կա վատ ժառանգ» (Րաֆֆու Սամվելն ամեն անգամ այս կենացից հետո խարակիրի է անում):
  • Դու ողջ արցախահայության անվան հետ ես խաղում

    Դու ողջ արցախահայության անվան հետ ես խաղում

    03.09.2023| 15:08
    Էս տղային փոխանցեք, որ իրեն օգտագործելու են ու օգտագործելու են շատ կեղտոտ ձևով, շատ զզվելի քարոզչության մեջ:
  • Մի կրկնեք դրա սխալները

    Մի կրկնեք դրա սխալները

    03.09.2023| 08:30
    Ինչի՞ է 3 զոհի դեպքում նման աժիոտաժ առաջանում, իսկ մեկ զոհի դեպքում դա պարզապես դառնում է լրահոսի մի մաս ու անցնում-գնում։ Ի՞նչ կապ ունի քանակը, եթե խոսքը մարդկային, էն էլ՝ երիտասարդի կյանքի մասին է։ Ինչի՞ եք ընտրովի սգում։ Ինչի՞ են մի քիչ գեղեցիկ արտաքինով զոհված զինվորի համար ավելի շատ ափսոսում, քան մի քիչ միջին արտաքինովի։ Իրենք Հայրենիքը պաշտպանելու համար են զոհվել, չէ՞, ոչ թե գեղեցիկ արտաքին ունենալու համար։