Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Քլինթոն. «ՌԴ-ն կարող է կորցնել ազդեցությունը Մերձավոր Արևելքի վրա»

Քլինթոն. «ՌԴ-ն կարող է կորցնել ազդեցությունը Մերձավոր Արևելքի վրա»
14.06.2012 | 00:58

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը զգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքի վրա, եթե չփոխի իր քաղաքականությունը Սիրիայի հարցում: Միջազգային հանրությունը Սիրիայի հակամարտության հետ կապված մեծ ճնշում է գործադրում Մոսկվայի վրա` նշելով, որ երկիրը գնում է դեպի քաղաքացիական պատերազմ, և համոզելով Ռուսաստանին` որդեգրելու առավել խիստ դիրքորոշում նախագահ Բաշար Ասադի ռեժիմի նկատմամբ:
Մասնավորապես, Ֆրանսիան մտադիր է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման ծրագիրը հակամարտության կողմերի համար պարտադիր դարձնելու խնդրանքով: Սակայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ և ունենալով վետոյի իրավունք, ուժի կիրառման թույլտվություն չի տա: Ամենայն հավանականությամբ, Անվտանգության խորհրդում նման դիրքորոշում կորդեգրի նաև Պեկինը:
Ս. Լավրովը, որը հինգշաբթի Աֆղանստանում հանդիպելու է բրիտանացի իր գործընկեր ՈՒիլյամ Հեյգի հետ, բացառել է ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի կիրառումը, որը թույլ է տալիս ուժի կիրառում` ընդունված որոշումները կյանքի կոչելու համար:

Դիտվել է՝ 2636

Մեկնաբանություններ