Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Այդ տարածաշրջանը կարիք ունի բաց սահմանների»

«Այդ տարածաշրջանը կարիք ունի բաց սահմանների»
13.06.2012 | 00:15

Մասնակցելով ԱՄՆ-ի թուրքերի խորհրդի 31-րդ նիստի բացմանը` Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը դրական ներգործություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա: Ֆիլիպ Գորդոնն ասել է. «Այդ տարածաշրջանը կարիք ունի ոչ թե փակ սահմանների ու խոչընդոտների, այլ բաց սահմնանների և դիվանագիտական հարաբերությունների»: Նա գտնում է, որ դեռ ժամանակ կա խնդրի լուծման համար և հույս ունի, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի 2009 թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ: Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիան կկարգավորի հարաբերություններն Իսրայելի հետ:

Դիտվել է՝ 2424

Մեկնաբանություններ