Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Իրանում Ադրբեջանի դեսպանը հետ է կանչվել

Իրանում Ադրբեջանի դեսպանը հետ է կանչվել
30.05.2012 | 06:12

Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը հետ է կանչվել Բաքու: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները` հղում կատարելով Իրանում Ադրբեջանի դեսպանությանը, դիվանագետը կանչվել է Բաքու խորհրդակցությունների համար: Թե ինչի հետ են կապված խորհրդակցությունները, չի հաղորդվում:
Ավելի վաղ Ադրբեջանում իր դեսպանին հետ էր կանչել նաև Իրանը: «Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունները փորձում են փչացնել սիոնիստները»,- այդ կապակցությամբ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանպարաստը: Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը կոչ է անում տուրք չտալ սիոնիստների և նրանց կողմնակիցների սադրանքներին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում օգտագործվել են Իրանի հոգևոր առաջնորդին վիրավորող ցուցապաստառներ և կոչեր:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ