15.07.2023|
17:37
Հայաստանում նոր ժողովրդավարություն է հասունանում՝ նշաձողի իջեցման քաղաքականություն։ Ակնհայտորեն նման քմահաճ վերաբերմունք է ցուցաբերվում նաև գիտության հանդեպ։ Մի կողմից խոսվում է գիտության զարգացման, գիտական ավանի կառուցման մասին, մյուս կողմից լրիվ հակառակն է արվում՝ քամահրական վերաբերմունք է դրսևորվում գիտության հանդեպ։ Ապացո՞ւյց եք ուզում։ Խնդրեմ։ Մատենադարանի գիտխորհրդի վերջին նիստում որոշվել է փոփոխություն կատարել տնօրենի ընտրության պահանջներում, իսկ ավելի ճիշտ՝ իջեցնել նշաձողը․ այսուհետ տնօրեն դառնալու համար թեկնածուն պետք է ունենա ոչ թե գիտության դոկտորի, այլ գիտության թեկնածուի աստիճան։ Ավելորդ է ասել անգամ, որ այս մոտեցումը խիստ մտահոգիչ է։ Անհասկանալի է՝ ում համար է դա արվում, ում է դա ձեռնտու։