Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

«Մունաթ» գալու փոխարեն լավ կլինի, որ դուք ինքներդ ձեր գործունեության գնահատատականը տաք

«Մունաթ» գալու փոխարեն լավ կլինի, որ դուք ինքներդ ձեր գործունեության գնահատատականը տաք
12.07.2024 | 12:55

Ցավում եմ, որ «մունաթ» եկող պարոն Շարմազանովն ասում է, որ եթե ընդդիմադիր քաղաքացին քննադադում է նիկոլին և «նախկիներին», ապա նա նիկոլականից վատն է։

Զարմացած եմ, որ Էդուարդ Շարմազանովը համարում Է, որ Հայաստանում իշխանության կարող են լինել նիկոլը կամ «նախկիները»։

Հայաստանում հնարավոր է լինեն հայրենասեր ընդդիմադիր քաղաքացիներ, ովքեր քննադադատում են 3-րդ հանրապետության բոլոր ժամանակների իշխանություններին և կապված չլինեն հակահայ դրսի ուժերի հետ։

Այնպես չէ, որ 3-րդ հանրապետության բոլոր իշխանությունները սրբեր են եղել և չեն ունեցել սխալներ ու բացթողումներ։

Ասեմ ավելին, եթե ստեղծվի նման քաղաքացիներին միավորող որևէ կուսակցություն, ապա տվյալ կուսակցությունը կարձանագրի լուրջ արդյունքներ, որովհետև այսօրվա հասարակության մեջ կա նման կուսակցության մեծ պահանջարկ։

Այնպես որ «մունաթ» գալու փոխարեն լավ կլինի, որ դուք ինքներդ ձեր գործունեության գնահատատականը տաք։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3296

Մեկնաբանություններ