Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

«Իրականությունը բացահայտում եմ արվեստի միջոցով»

«Իրականությունը բացահայտում եմ արվեստի միջոցով»
25.10.2019 | 00:04

Նկարիչների միությունում բացվել է ՆԱԶԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԻ նկարների անհատական ցուցահանդեսը: «Իրականության բացահայտումներ» խորագիրը կրող ցուցահանդեսը բաղկացած է հինգ շարքից՝«Ծաղիկը» , «Բնապատկերներ», «Իրականություն», «Արև», «Ծառերը»:


«Իրատեսի» հետ զրույցում Նազիկ Ասլանյանն ասաց, որ այս ցուցահանդեսում ներկայացված են իր վերջին 3 տարիների աշխատանքները: Իրականությունը նա բացահայտում է արվեստի միջոցով՝ գույնի, գծի, լույս ու ստվերի, գեղագիտական տարբեր խնդիրների ու լուծումների. «Իմ մտքերն ու գաղափարները միանում, կտավներ և շարքեր են դառնում: «Իրականություն» աբստրակտ նկարների շարքը ներկայացնում է անտեսանելի երևույթներ՝ մտքերը, զգացումները, որոնք կարևոր դեր ունեն մեր իրականությունը կառուցելու մեջ: Հակադիր գույներ ընդգծում են մուգն ու բացը, ցանկացել եմ ցույց տալ, որ գոյություն ունի ամեն ինչի հակադիրը: Ինչպես կշեռքի վրա հավասարակշռում են լույսն ու ստվերը , չարն ու բարին, երջանկությունն ու դժբախտությունը, այդպես էլ դրանք ապահովում են միմյանց գոյությունը»:
Նկարչուհին ասում է, որ բնությունն իր համար մտքերի գեղանկարչական փիլիսոփայության աղբյուր է. «Այս առումով «Ծաղիկը» կարծես հենակետ լինի: Նրանում արտահայտված է մարդու անհատականությունը: Արևը հավերժության,կյանքի , կենսունակության, լույսի սկզբնաղբյուրն»:
«Իրականության բացահայտումներ» ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 30-ը:


Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 36410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ