Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Ովքեր կդառնան Հայաստանի իշխանությունը, Կրեմլը նրանց հետ էլ հաշվի կնստի

Ովքեր կդառնան Հայաստանի իշխանությունը, Կրեմլը նրանց հետ էլ հաշվի կնստի
24.06.2024 | 21:31

Որոշ իրենց «ընդդիմադիր» հռչակած երևույթներ քննադատատում են Բագրատ Սրբազանին, շարժումը, ջուր լցնելով նիկոլֆազի ջրաղացին, ձեռքի հետ էլ իրենց թայֆաբազության մեջ շշուկով տարածում են, թե իբր անձամբ իրենք ունեն պուտինենց աջակցությունն այլ ոչ թե ուրիշները։ Համոզված եմ, որ պուտինենց համար միևնույն է թե ո՛ր քաղաքական թիմը կվերցնի իշխանությունը։

Կրեմլի համար կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը, անկախ անուն ազգանուններից, չլինի հակառուսական դիրքավորված։

Այնպես որ՝ ովքեր կդառնան Հայաստանի իշխանությունը, Կրեմլը նրանց հետ էլ հաշվի կնստի։ Կարևորը, որ տվյալ թիմն ունենա հանրության լայն աջակցությունը։

Պետք չի սուտ լուրեր տարածել, և թյուրիմացության մեջ գցել հանրությանը՝ առավել ևս ձեր աջակիցներին։

Այդպես եք անում, որ արդեն 6 տարի է նիկոլֆազն ամուր նստած է իր աթոռին։

Հուսով եմ շարժումը կմաքրվի աղբից, կզուլալվի և հաջողության կհասնի։

Աստված պահապան Բագրատ Սրբազանին և շարժման յուրաքանչյուր արդար, հայրենասեր մասնակցին։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3679

Մեկնաբանություններ