ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Բա դուք ինչու՞ չեք սովորում

Բա դուք ինչու՞ չեք սովորում
23.08.2024 | 07:33

Պարույր Սևակ գյուղում գյուղացիներին կոպեկները հաշվել սովորելու խորհուրդ տվող Նիկոլ Փաշինյսնը ինչու՞ պետբյուջեի փողերը հաշվել-խնայել չի սովորում: Փոխարենը աղքատ, պարտքերի տակ կքած Հայաստանի բյուջեի փողերը ծախսում է ծառայողական թանկ ավտոներ գնելու, պաշտոնյաներին մեծ պարգևավճարներ բաժսնելու, արտերկիր անիմաստ, թանկ գործուղումների, ֆեստիվառների վրա։

Զարմանալի կլիներ, եթե Փաշինյանի խոսքն ու գործը գեթ մի անգամ համընկնեին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3172

Մեկնաբանություններ