ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. Մարդը, որն ամենակարևորն է

Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. Մարդը, որն ամենակարևորն է
20.10.2013 | 12:25

Մենք չենք գնահատում մարդուն: Ավելի ճիշտ, մենք ուշադրություն չենք դարձնում մարդուն: Մի տեսակ նմանվել ենք գիշատիչների, և ամեն մեկս, մեզ ու մեր տեսակը պահելու համար, հոշոտում ենք մեր մյուս տեսակին՝ ավելի թույլին: Իշխանությունն ընդհանրապես հոշոտում է այնպես, որ հոտը հեռանում է: Մեր հովիվները մեզ թողել են գայլերի երախում: Որ մեկը հասցնում, փախնում ու գնում է, մի ուրիշ, երևի ավելի բարի հովվի հոտ մտնելու համար: Մարդուն անտեսում են գրեթե բոլոր՝ քիչ թե շատ լծակ ունեցողները: Քաղաքացին անտեսվում է ЖЭК-ում, հետո թաղապետարանի քարտուղարուհին կարող է շշպռել գիտությունների թեկնածուին, այսինքն՝ մարդուն, ու կապ չունի, թեկնածու լինելը, սա օրինակ էր: Հետո այդ մարդուն անտեսում են հիվանդանոցում, անձնագրային բաժնում, կադաստրում, վերջապես … ամեն տեղ էլ մարդուն անտեսում են: Մեր Հովիվներն էլ հովանավորում են այդ ամենը: Մենք քիչ ենք, եկեք մարդս մարդուս հարգի, եկեք մեկս մեկին նայենք որպես մարդ: Թող հովիվները մեզ չտան գայլերի երախը: Իսկ երկրի հզորությունը սկսվում է մարդուց, անհատականությունից, մենք պետք է մարդուն գնահատենք: Եվ վերջում: ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ասֆալտներն ու ատկատները չեն, փուչիկները չեն, Նունեի համերգը չի, մարդասպան փողատերը չի, գեղեցիկ խոսքերը չեն, կառավարության ծրագիրը չի, դիմությունն ու ընդդիմությունը չի, ատելությունը չի, ԵՄ-ն ու ՄՄ-ն չեն, գեղեցիկ բառապաշարը չի… Ապահով Հայաստանը Հայաստանի մարդն է:

Դիտվել է՝ 2573

Մեկնաբանություններ