Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Կուրսկի մարզ ներխուժմանը ներգրավված են ԱՄՆ- ը և ՆԱՏՕ- ի անդամ արևմտյան այլ պետություններ

Կուրսկի մարզ ներխուժմանը ներգրավված են ԱՄՆ- ը և ՆԱՏՕ- ի անդամ արևմտյան այլ պետություններ
22.08.2024 | 15:20

Ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունն էլ արդեն այնտեղ է


«Ամեն ինչ իրականում շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել. աշխարհը կանգնած է միջուկային սպառազինության լայնամասշտաբ օգտագործմամբ Երրորդ ու վերջին համաշխարհային պատերազմի շեմին: ԱՄՆ-ի գլխավորած հավաքական Արևմուտքը, որքան էլ ոմանց անհավատալի կամ անհավանական թվա, կարծես նպատակաուղղված կերպով հենց դրան է ձգտում՝ անվերջ սադրանքներով փորձելով Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության համբերությունը, որը ցանկացած պահի կարող է հատել:
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հավաստի տեղեկություններ ունի Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանների վրա ՈՒկրաինայի Զինված ուժերի ահաբեկչական հարձակման նախապատրաստման և անցկացման գործում ՆԱՏՕ- ի երկրների մասնակցության վերաբերյալ. այս մասին «Известия»– ին հայտնել են ԱՀԾ մամուլի բյուրոյում:
Այնտեղ հստակեցրել են, որ «Հատուկ ռազմական գործողության գոտու մարտական շփման գծի մի շարք հատվածներում ուկրաինական զորքերի վիճակի վատթարացման կապակցությամբ արևմտյան կուրատորները վերջին ամիսներին Կիևին ակտիվորեն դրդել են ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածքի խորքը, այդ թվում՝ հակակառավարական տրամադրությունների պոռթկում հրահրելու և Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակը ցնցելու նպատակով»:
Այո, Կուրսկի մարզ մտնելու, ինչպես նաև Կուրսկի մարզին և ՈՒկրաինային սահմանակից Բելգորոդի և Բրյանսկի մարզերին ամեն օր հասցվող հրթիռային, հրետանային և ԱԹՍ- ներով հարվածների եթե ոչ հիմնական, ապա առաջնային նպատակներից մեկը հենց դա է՝ Ռուսաստանում հակակառավարական տրամադրությունների ալիք հրահրելը և ՌԴ ներքաղաքական իրավիճակը ցնցելը, ինչը միգուցե հաջողվեր, եթե ՈՒկրաինայի Զինված ուժերը կարողանային գրավել Կուրսկի ատոմային էլեկտրակայանը, ինչը Ռուսական բանակը թույլ չտվեց:
ՈՒկրաինայի ԶՈՒ- ն, սակայն, իր վերոնշյալ նպատակին հասնելու համար ունի նաև պլան Բ՝ հրթիռներով, ԱԹՍ- ներով Կուրսկի և Զապորոժիեի ԱԷԿ- ներին հարվածելով միջուկային ահաբեկչության իրականացումը և ՌԴ- ում տեխնածին խոշոր աղետ առաջացնելը: Առայժմ դա նույնպես կանխվում է՝ ինչպես ռազմական, ռազմատեխնիկական, այնպես էլ դիվանագիտական, քաղաքական լծակների օգտագործմամբ:
ՌԴ- ում հակակառավարական տրամադրությունների պոռթկում հրահրելու և ներքաղաքական իրավիճակը ցնցելու նպատակն է հետապնդում նաև Ռուսաստանի խորքում գտնվող քաղաքների, հատկապես Մոսկվայի բնակելի շենքերին, ինչպես նաև ոչ ռազմական թիրախներին ԱԹՍ- ներով հարվածելու Կիևի մարտավարությունը: ՈՒկրաինայի ԶՈՒ- ն անցած գիշեր Մոսկվային հարվածելու նպատակով ՌԴ մայրաքաղաքի ուղղությամբ իրականացրել է անցած ամբողջ ժամանակաընթացքում ԱԹՍ- ներով առավել մասշտաբային հարձակումներից մեկը (տես՝ https://www.kommersant.ru/doc/6905734 , https://www.gazeta.ru/army/2024/08/21/19613131.shtml ), սակայն Ռուսաստանի ՀՕՊ ուժերին հաջողվել է բոլոր ԱԹՍ- ները խոցել:
«Հենց Մոսկվային հաջող հարվածը, ինչպես հավանաբար կարծում էին ՈՒկրաինայի զինված ուժերի շտաբներում, պետք է առավելագույն ռեզոնանս առաջացներ ռուսական հասարակության մեջ»,- գնդապետ Խոդորյոնոկ:
Մի շարք փորձագետներ ընդգծում են, որ ՈՒկրաինայի զինված ուժերը տեխնիկական և լոգիստիկ տեսանկյունից ի վիճակի չեն պատրաստել և իրականացնել նման գործողություն առանց արևմտյան երկրների աջակցության:
«ՈՒկրաինան չէր համարձակվի դա անել ինքնուրույն՝ գործողության ողջ լրջության պատճառով,- «Известия»- ին ասել է ամերիկացի պատմաբան և Հարվարդի համալսարանի նախկին դասախոս Վլադիմիր Բրովկինը։- Այնուամենայնիվ, ռուսական ինքնիշխան տարածք ներխուժումը ագրեսիայի ակտ է։ Այստեղ առանց ամերիկացիների հետ խորհրդակցելու չի եղել։ Ամերիկացիները հետևում են այն ամենին, ինչ տեղի է ունենում շփման գծում, անընդհատ, շուրջօրյա։ Նրանք ունեն և արբանյակային հսկողություն, և մարդիկ երկրի վրա, և դեսպանատանը կից աշխատողների հսկայական անձնակազմ, և ռազմական խորհրդականներ»:
Ինչպես պնդում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը, ԱՀԾ- ն հավաստի տվյալներ է ստացել այն մասին, որ ՆԱՏՕ-ի չորս երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Գերմանիայի հատուկ ծառայությունները մասնակցել են Կուրսկի մարզի վրա ուկրաինացի զինվորականների հարձակման նախապատրաստմանը և իրականացմանը:
Ռուսական հետախուզությունը մասնավորապես պնդում է, որ ՈՒկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք մասնակցել են ներխուժմանը, նախնական պատրաստություն և «մարտական ներդաշնակեցում» են անցել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ուսումնական կենտրոններում:
«ՆԱՏՕ-ի պետությունների ռազմական խորհրդականներն օգնություն են ցուցաբերում Ռուսաստանի տարածք ներխուժած ՈՒկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների կառավարման, ուկրաինացիների կողմից զենքի և ռազմական տեխնիկայի արևմտյան նմուշների օգտագործման հարցում։ Դաշինքի երկրները ուկրաինացի զինվորականներին են փոխանցում նաև արբանյակային հետախուզության տվյալները գործողության շրջանում ռուսական զորքերի տեղակայման մասին»,- հայտնել են հետախույզները։
Իտալացի քաղաքագետ Ջուզեպպե Մայելոն նույնպես վստահություն է հայտնել, որ Արևմուտքի երկրները ներգրավված են Կուրսկի մարզ ՈՒկրաինայի զինված ուժերի ներխուժմանը:
Ըստ Վլադիմիր Բրովկինի, ԱՄՆ- ի համար այժմ ՝ նախագահական ընտրություններից առաջ, չափազանց կարևոր է ստեղծել Կիևի «հաջողությունների պատրանքը», որպեսզի արդարացնի նրան աջակցելու ծախսերը և հետագա հատկացումները:
«Газета.Ру»– ի փոխանցմամբ , «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտա Ալաուդինովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում պատմել է, որ Կուրսկի մարզում ՈՒկրաինայի զինված ուժերի օտարերկրյա վարձկանների թվում, ըստ երևույթին, կան ՆԱՏՕ- ի երկրների ստորաբաժանումների զինծառայողներ:
Ըստ նրա, Կուրսկի շրջանի վրա ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակմանը մասնակցում են վարձկաններ Ֆրանսիայից և Լեհաստանից, իսկ գործողությունը ղեկավարում են ՆԱՏՕ- ի բլոկի մասնագետները:
«Իհարկե, պետք է արձանագրել, որ այդ գործողությունն անմիջականորեն ղեկավարում է ՆԱՏՕ- ի շտաբների հրամանատարությունը»,- հայտարարել է Ալաուդինովը:
Shot- ի տելեգրամյան ալիքի տեղեկացմամբ, մարտերին մասնակցում են նաև կանադացիները, ներգրավված են ամենամարտունակ բրիգադները։
«Կանադա- ուկրաինական բրիգադը գրոհում է «Վրացական լեգեոնի» հետ համատեղ, ընդհանուր առմամբ, մոտ 300 մարդ»,- նշված է Telegram ալիքի հաղորդագրության մեջ:
«РИА Новости»– ի տեղեկացմամբ , Կուրսկի մարզում է արդեն նաև ամերիկյան «Forward Observation Group» մասնավոր ռազմական ընկերությունը, որը Instagram- ում հրապարակել է Կուրսկի մարզի վրա ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակմանը մասնակցող իր զինվորների լուսանկարը: Լուսանկարում երեք տղամարդիկ՝ ռազմական հանդերձանքով, զենքով և կապույտ թևկապերով, կեցվածք են ընդունել բաց երկնքի տակ: Նրանց հետևում զրահամեքենա է կանգնած:
«Տղաները Կուրսկում» (նկատի ունի Կուրսկի մարզը),- նշված է լուսանկարի մակագրության մեջ։
Ընդ որում, գեոլոկացիոն տվյալները ցույց են տալիս, որ հրապարակումն իսկապես տեղադրվել է Կուրսկի մարզից։ Ավելի վաղ Կուրսկի սահմանամերձ շրջանի բնակչուհի Իրինա Կիրիչենկոն «РИА Новости»- ին ասել էր, որ իրենց գյուղ են մտել օտարերկրյա վարձկաններ, այդ թվում՝ Ֆրանսիայից և Լեհաստանից:
Հիշյալ ռազմական ընկերությունը վերջին 2 տարում գտնվում է ՈՒկրաինայում: Այդ մասին են վկայում սոցիալական ցանցերում ընկերության ղեկավարի հրապարակումները, որոնց ծանոթացել է «РИА Новости»– ին : ՌԴ ԱԳՆ- ում հայտարարել են, որ Կուրսկի մարզ ներխուժման ընթացքում ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության մասնակցությունն ապացուցում է ԱՄՆ- ի ներգրավվածությունը որպես հակամարտության անմիջական կողմ, իսկ վարձկաններն ինքնաբերաբար դառնում են օրինական ռազմական թիրախ:
Երբ մոտ ապագայում ռուսական «Վագներ» և այլ մասնավոր ռազմական ընկերությունների զինծառայողները ամերիկյան նավերին հարվածներ կհասցնեն Եմենից, ինչպես նաև ամերիկյան ռազմաբազաներին Սիրիայի և Իրաքի տարածքներում, ԱՄՆ- ում թող որևէ մեկը չզարմանա: Ինչպես ասում են՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, կամ էլ՝ պատերազմում ինչպես պատերազմում… Սա այն դեպքն է, երբ ՌԴ ԶՈՒ անգործությունն ԱՄՆ- ում կհամարեն թուլության նշան և ավելի լկտիաբար իրենց քիթը կխոթեն ՌԴ տարածք:
Ավելի վաղ ԱՄՆ –ը, ՌԴ ԱՀԾ- ի տեղեկացմամբ, 60 գրոհայիններ էր ընտրել՝ Ռուսաստանում և ԱՊՀ-ում ահաբեկչություններ կազմակերպելու նպատակով:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 18150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ