-
10.06.2012|
02:07
Ֆրանսիան հուլիսին կսկսի իր զորքերի դուրսբերումն Աֆղանստանից և գործընթացը կավարտի տարվա վերջին։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
-
10.06.2012|
00:32
Իգդիրում հունիսի 8-ին ելույթ ունենալով` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ հավատում է «Ադրբեջանի օկուպացված տարածքների» արագ ազատագրմանը: Նա հավաստիացրել է, որ Թուրքիան ջանում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատել:
-
10.06.2012|
00:21
Տրապիզոնում հունիսի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն եռակողմ հանդիպման արդյունքով ստորագրել են Տրապիզոնյան համաձայնագիր՝ իրենց ռազմավարական համագործակցության ամրապնդման վերաբերյալ:
-
09.06.2012|
03:08
Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդն այսօր Ստամբուլում հանդիպում է անցկացնում՝ փորձելով նոր առաջնորդ ընտրել։ Մայիսին հրաժարական էր տվել խորհրդի նախագահ Բուրհան Գալյունը, որը կազմակերպությունը ղեկավարում էր կազմավորումից՝ 2011թ. սեպտեմբերից ի վեր։
-
09.06.2012|
02:10
Ավելի քան 17 մարդ է մահացել (այդ թվում՝ կանայք) Սիրիայի հարավում գտնվող Դերա քաղաքում տեղի ունեցած հրետանային ռմբակոծության հետևանքով։
-
09.06.2012|
00:32
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, որ հունիսի 18-ին Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից (որին մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները) ակնկալում է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացում:
-
09.06.2012|
00:18
Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է իր, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Տրապիզոնում և նշել, որ այդ ձևաչափով հանդիպումների նպատակը խաղաղության հաստատումն է տարածաշրջանում:
-
08.06.2012|
06:01
Ավելի քան 10 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, մոտ 20-ը տարբեր աստիճանի վնասվածք է ստացել:
-
08.06.2012|
05:20
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը չի հետևում երկրում ուժի կիրառման դադարեցմանն ուղղված Քոֆի Անանի ծրագրին:
-
07.06.2012|
00:44
Ավելի քան 86 մարդ է սպանվել սիրիական Համա գավառում: Զոհվածներից 20-ը կանայք են, 20-ը` երեխաներ: Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ այդ սպանությունները կատարել են Սիրիայի կառավարական ուժերը: