«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Կիրանցում մարդիկ այրում են իրենց տները

Կիրանցում մարդիկ այրում են իրենց տները
23.05.2024 | 19:16

Կրկին նույն իրողությունն է, ինչ եղավ Աղավնոյում, Բերձորում և Արցախի շատ ու շատ այլ բնակավայրերում։

Մարդկանց հանում են իրենց տներից, խլում տասնամյակների ընթացքում ստեղծածն ու տալիս թշնամուն։ Եվ դա արվում է Հայաստանի իշխանության ձեռքով։ Դա արվում է, քանի որ Հայաստանի ղեկավարները դարձել են թշնամու ոտքի տակի փալաս և անում են այն, ինչ իրենց հրահանգում են Բաքվից ու Անկարայից։

Տավուշի մարզի Կիրանց գյուղում մարդիկ սկսել են քանդել իրենց կառույցները, այրել տները, իսկ հայտնի կամրջի մոտ, որտեղով մենք միշտ անցնում ենք դեպի Նոյեմբերյան գնալիս, արդեն խանութն են հանում։

Այսպես հանձնվում է ամեն ինչ, ամեն-ամեն ինչ։ Վառվում են մարդկանց կենսագրություններն ու կյանքի իմաստը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ