ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Բաքու և Երևան այցի հիմնական մեսիջն այն է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակիցը տարաշրջանում Ադրբեջանն է, և Դաշինքը Հայաստանի առջև որևէ պատասխանատվություն չի ստանձնում:
Հայաստանի ճակատագիրը հանձնվում է Բաքվին և Թուրքիային: Նույն մեսիջները տրվել են նաև Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի ԱՄՆ այցի ժամանակ:
Ըստ էության, Հայաստանը խանգարում է այդ ծրագրին, և 4 գյուղերի հանձնումից հետո, որոշ ժամանակ անց, սկսվելու է Սյունիքի գործողությունը: Չորս գյուղերն ընդամենը գործընթացի սկիզբն է, և խնդիրն այն է՝ արդյոք Հայաստանի բնակչությունն ու չեղած քաղաքական համակարգը կշարունի իր անգործությունը, թե՝ ոչ: Ժամանկը սուղ է:
Միակ երկիրը, որը խանգարում է այս ծրագրին, այսօր Իրանն է, սակայն Հայաստանի գործող կառավարությունը սառեցնում է այդ միակ հնարավորությունը. դրան է նպաստում նաև պաշտոնական ընդդիմության ներկայությունը խորհրդարանում, որով լեգիտիմացվում են այս կառավարությունն ու այս խորհրդարանը:
Ստեփան Դանիելյան