«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

Հայաստանի իշխանությունների արածը հպատակության հայտարարություն է սուլթանին

Հայաստանի իշխանությունների արածը հպատակության հայտարարություն է սուլթանին
03.06.2023 | 14:12

Սա անվանելու են դիվանագիտական քայլ։ Բայց դիվանագիտական քայլ անել քեզ ցեղասպանության ենթարկելու ծրագրեր մշակողի համար, նույնն է, թե գառը գայլի երախում սկսի գովել գայլի ատամների ամրությունն ու փայլը։

Հայաստանի իշխանությունները հենց այդ են անում։ Իսկ Էրդողանը հազար անգամ թքած ունի թե՛ ձեր քծնանքի, թե՛ ստրկական հպատակության վրա։

Ի դեպ, Հայաստանի իշխանությունների արածը ինձ հիշեցնում է հպատակության հայտարարություն սուլթանին։

Այս հպատակության ժեստի համար մենք վճարելու ենք չափազանց բարձր գին, որովհետև Անկարայի սուլթանը հպատակության այս ժեստը համարում է պարտավորություններ, որոնք պետք է կատարի իր վասալը, իր հպատակը։ Նույն վերաբերմունքն ունի Էրդողանը թե՛ Լիբիայի Տրիպոլիի իշխանության նկատմամբ, թե՛ Ալբանիայի, թե՛ Կոսովոյի, թե՛ Սոմալիի ու թե բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հպատակվել են իր առաջ։

Իսկ շա՞տ կզարմանաք, որ Արցախում ռուսական խաղաղապահների փոխարեն թուրքական «խաղաղապահներ» տեղակայվեն։

Արևմուտքի տարածաշրջան գալը և Ռուսաստանի տարածաշրջանից վտարումը հենց այսպիսի տեսք է ունենալու։

Մեր միակ հույսը թերևս մենք պետք է լինեինք, ու եթե Ռուսաստանը պետք է գնա տարածաշրջանից, ապա անվտանգային վակուումը պետք է լցվեր հայակական, և ո՛չ թե օտարազգի, իսկ ավելի հաճախ` թշնամական ուժերով։

Աղետները դեռևս առջևում են, քանի դեռ հիստերիկ և թշնամուն հպատակվելու քաղաքականություն է վարվում։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5706

Մեկնաբանություններ